• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

5-6-րդ դասարանցիների ֆիզկուլտուրայի պարապմունքների կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ N 11-014
26.01.2011 թ.

2011թ. հունվարի 26-ին ստուգեցի 5-6-րդ դասարաններում ֆիկուլտուրայի կազմակերպումը և արձանագրեցի անթույլատրելի վիճակ: Վիճակը կարգավորելու համար.

  1. հանձնարարում եմ մանկավարժության կենտրոնին 24 ժամվա ընթացքում հաստատման ներկայացնել 5-6-րդ, 7-9-րդ դասարաններում ֆիզկուլտուրայի կազմակերպման կարգերը
  2. մանկավարժության կենտրոնի գրասենյակի ղեկավար Լուսինե Մինասյանին ճանաչել ֆիզկուլտուրայի պարապմունքների գրանցման պատասխանատու
  3. 24 ժամվա ընթացքում կազմել մատյանները ըստ մարզիչների
  4. 24 ժամվա ընթացքում հաստատման ներկայացնել ֆիզկուլտուրայի պարապմունքների ժամանակացույցը` նշելով պարապմունքների վայրը
  5. ֆիզկուլտուրայի կազմակերպման պատասխանատուներ Գոհար Եղոյանը (Բ-4 թաղ-ի դպրոց-պարտեզ) և Գայանե Սարգսյանը (Նոր դպրոց-պարտեզ) պարտավոր են մասնակցել ֆիզկուլտուրայի պարապմունքներին:

Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան