• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դպրոց-պարտեզի բնապահպանները կատարում են իրենց առաջին տնայցը

Մեր մատյանում շատ կենդանիների կողքին գրանցված է նաև Աֆրիկյան ժակո տեսակի թութակը: Նրան խնամում է 4-2 դասարանի Վլադիկ Մուսայելյանի ընտանիքը: Այն մեզ շատ հետաքրքրեց, որովհետև ժակո տեսակի թութակ տեսել էինք միայն էկզոտարիումում:

Այս տեսակը շատ թանկարժեք է: Ժակո տեսակի մասին շատ նյութեր կարդացինք, լավ ծանոթացանք ու մի քանի հոգով գնացինք Վլադիկենց տուն:

Ժակոյի անունը Ռոմա էր: Նա շատ բարեհամբյուր էր: Ռոման 10 տարի է, ինչ բնակվում է այս ընտանիքում: Ասենք, որ ժակոն կարող է ապրել մոտ 80 տարի: Վլադիկի պապիկը ժակոյին բերել է Աֆրիկայից: Ռոման խոսում էր, պարում,երգերին ձայնակցում էր իր սուլոցով: Նա շատ հետաքրքիր ձևով էր  ուտում բանանն ու ընկույզը: Նա մարդու նման մի ձեռքով բռնում էր բանանն ու փոքր բաժիններով ուտում: Շատ բաներ մենք տեղեկացրինք ժակոյի ընտանիքին, բայց շատ բաներ էլ նրանք մեզ տեղեկացրեցին: Բնական է,որ այս օտարերկրյա թռչունի համար լավ կլիներ, որ ապրեր իր երկրում` Աֆրիկայում, բայց եթե հայտնվել է Հայաստանում, ուրեմն սրանից ավել պայմաններ հնարավոր չէր ապահովել: Նա իրեն շատ լավ էր զգում, ինչը վկայում է, որ պայմանները հարմար են ժակոյի համար:

Տնայցերը կշարունակվեն և մենք ձեզ կպատմենք այդ մասին, բայց թե ինչպիսի Աֆրիկյան թանգարան էր Վլադիկենց տանը, այդ մասին կպատմենք հաջորդ անգամ:

Մ. Արեգ, Ս. Էդուարդ, Ա. Արթուր

Ղեկավար` Գոհար Եղոյան