• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հերթական քննարկումը

 

Միջին դպրոց

Շամիրամ Պողոսյան

 

 

            Այսօր միջին դպրոցի մեծ սրահում կայացած հերթական քննարկման նյութը վերաբերում էր   նոթբուքերով  ստեղծված դասարանի  ուսումնական գործընթացին:

Քննարկմանը մասնակցում էին տիար Բլեյանը, տիկին Մարիետը,  8նոթբուքերով դասարանին դասավանդող ուսուցիչներն և աշակերտները: Քննարկվեց,թե որքանո՞վ է նպաստավոր , արդյունավետ ուսուցման նման միջոցը, ի՞նչ դրական և բացասական  կողմեր  ունի, նեթբուքերն արդյո՞ք համապատասխանում են  ուսումնական ծրագրի իրականացմանը: Իրենց տեսակետներն արտահայտեցին  աշակերտներն և ուսուցիչները: Աշակերտների  մտավախությունը կապված էր իրենց տեսողության  և  իրական աշխարհից կտրվելու վտանգի հետ: Սակայն ,  իրենք էլ փարատելով իրենց մտավախությունը, գտան հարցի լուծման տարբերակներ:  Այնուամենայնիվ, բոլորը միաձայն եկան այն եզրահանգման, որ նեթբուքերը հնարավորություն են ընձեռում աշակերտներին ավելի գրավիչ դարձնելու ուսումնական գործընթացը , նրանք ավելի հաճույքով են պատրաստվում դասերին,  նպաստում է նրանց առաջադիմության բարձրացմանը, ի վերջո լայն հնարավորություններ են ստեղծվում տեղեկատվական դաշտն  ընդլայնելու համար: 

Նեթբուքերով դասարաններ ստեղծելու  գործընթացը շարունակական է և գտնվում է իրականացման փուլում: