• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՎԱՐՉԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

24.01.2011թ. ժ. 16:00
«Տիգրան Հայրապետյան» գրադարան

  • Անցած շաբաթվա ընթացքում սովորողների հաճախումների մասին Լիլիթ Ազիզխանյանի հաղորդումը ըստ գրասենյակների ամենօրյա տեղեկությունների
  • Անցած շաբաթվա ընթացքում աշխատողների հաճախումների մասին Անի Տեր-Արսենյանի հաղորդումը ըստ գրասենյակների ամենօրյա տեղեկությունների: Անհարգելի բացակայած աշխատողների բացատրությունների ներկայացում
  • Նոր ընդունված և ազատված (տեղափոխված) սովորողներ
  • 2010-2011 ուստարվա ուսումնառության պայմանագրով որոշված լրավճարների հավաքագրումն ըստ ուսուցողական ծրագրերի և ըստ սովորողների (գրասենյակների ղեկավարներ)
  • Հաշվապահության հաղորդումը կրթահամալիրին անցած շաբաթվա ընթացքում հասցրած նյութական վնասի և կրթական օբյեկտների սպառած ծառայությունների (էլ. հոսանք, ջուր, գազ և այլն) մասին
  • Ռուդիկ Սահակյանցի հաղորդումը կրթական օբյեկտների հանդերձարանային մասերի վիճակի մասին
  • Աշխատողների բացակայությունների տեղեկացման և գրանցման կարգի հրապարակում (Անի Տեր-Արսենյան)
  • Աշխատողների ծննդյան օրերի նշման կարգի հրապարակում (Անի Տեր-Արսենյան)
  • Հունվարի 27-ի խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների մասին
  • Աիդա Պետրոսյանի հաղորդումը պարտեզից դպրոց անցման կազմակերպման մասին
  • Կրթահամալիրի դպրոցների ղեկավարների հաղորդումը 2010-2011 ուստարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփման, սովորողների, դասարանների և խմբերի ուսուցիչների, դպրոցների ղեկավարների հաշվետվությունների կազմման, ներկայացման ու հրապարակման աշխատանքները մինչև հունվարի 31-ը ավարտելու մասին
  • Կրթական օբյեկտների սանհանգույցներում օժանդակ սարքեր տեղադրելու մասին շահագործման խմբի ղեկավար Էդուարդ Գավարյանի հաղորդումը
  • Տիգրան Պարսիլյանի հաղորդումը առկա ինտերնետի հնարավորությունները առավել արդյունավետ օգտագործելու մասին
  • Հանրապետական առարկայական օլիմպիադաներին կրթահամալիրի մասնակցության մասին Արմինե Թոփչյանի հաղորդումը
  • Կրթահամալիրյան առարկայական օլիմպիադաների մասին Արմինե Թոփչյանի հաղորդումը