• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հերթական ճամփորդությունը մեր

 

Միջին դպրոց

Պատրաստեց՝ Շահինյան Ասյան ,8-5 դասարան

Ղեկավար՝Շամիրամ Պողոսյան

 Օրը տպավորիչ էր նրանով,որ դպրոցի երեխաներով ունեցանք հերթական ուսումնական Ճամփորդություն`այս անգամ դեպի Օշական:Այնտեղ մեզ դիմավորեց Արման սարկավագը և ներկայացրեց պատմական իրողություններ մեր քրիստոնեական հոգևոր մշակույթի մասին:Օշականում նա մեզ պատմեց հայերեն այբուբենի`հայտնությամբ Աստծուց մեզ շնորհված հրաշքի և Մեսրոպ Մաշտոցի`Աստծո նվիրյալ,սուրբ մարդու մասին,որի մարմինը թաղված է այդ վայրում:Այսօր էլ այդ վայրը սրբատեղի է համարվում և շատ հավատացյալների համար Աստծո հետ ուխտի նորոգման վայր:Արման սարկավագը մեզ ներկայացրեց եկեղեցու նկարները:Այնտեղ մենք աղոթեցինք:
 Օշականի մոտով անցնում է Քասախ գետը:Մենք զառիվայր ճանապարհով հասանք Քասախ գետ,հետո մտանք մատուռ:Ես մեծ բավականություն ստացա մեր հերթական դպրոցական ճամփորդությունից:Շնորհակալ եմ մեր ուսուցիչներից,որ նման ճամփորդություններ հաճախ են կազմակերպում՝ մեր դպրոցական կյաքն էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար: