• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Երևանի քաղաքապետ պարոն
Կարեն Կարապետյանին

Շնորհավորում ենք Երևանի քաղաքապետ դառնալու առիթով և հրավիրում Ձեզ մեր բնակավայր` Երևանի Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամաս: Այստեղ ապրում է շուրջ 20 հազար մարդ, այդ թվում` մենք, մեր ընկերները: Այստեղ մենք սովորում ենք` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցում, Արհեստների ավագ դպրոցում, Ավագ դպրոց-վարժարանում, Միջին դպրոցում, կրտսեր դպրոց-պարտեզներում: Թաղամասում գործում է նաև քաղաքապետարանի թիվ 181 հիմնական դպրոցը, 3 մանկապարտեզներ: Այսպիսով, թաղամասում սովորում են շուրջ 3000 դպրոցականներ և 400 նախադպրոցականներ:
Հարգելի քաղաքապետ, մենք չենք կարող այլևս հանդուրժել մեր բնակավայրի այս անբարեկարգ, փնթի վիճակը, հատկապես նրա ճանապարհները, միջդպրոցական անցումներն իրենց վտանգավոր ու երկար աստիճաններով: Մենք ուզում ենք օր առաջ Ձեզ ցույց տալ մեր թաղամասը, քանի որ հաստատակամ նախաձեռնել ենք մեր թաղամասի բարեկարգման գործը` որպես ուսումնական աշխատանք: Ավագ դպրոցների խորացված ուսուցման սովորողներով, մեր մասնագետ ուսուցիչներով և ծնողներով` մենք ոչ միայն թաղամասի մեր պատկերացումներն ունենք, նախագծերը, այլև հավես և կարողություն դրանք իրականացնելու:
Հարգելի քաղաքապետ, եկեք համատեղ, առանց հետաձգելու, հենց 2011թ.-ին այս թաղամասը դարձնենք նկատելի բարեկարգ` որպես բնակավայր ու որպես կրթական միջավայր:
Մեր կողմից այս նախագիծ-առաջարկի համակարգողներ են ընտրվել.

էկոլոգիայի ուսուցիչ Գայանե Առաքելյանը
(հասցեն` Անդրանիկի 156 - 53, հեռ. 74 44 74; 094 05 14 17)
թաղամասի բնակիչ, կրթահամալիրի փոխտնօրեն Ռուդիկ Սահակյանցը
(հասցենՐաֆֆու 99 - 12, հեռ. 74 50 44; 055 48 06 07)
գեղարվեստի ավագ դպրոցի ղեկավար Գրիգոր Խաչատրյանը
(հասցեն` Խորենացու 72 - 21, հեռ. 55 19 65; 093 61 80 78)

Հարգանքներով` թաղամասի բնակիչներ, դասավանդողներ և սովորողներ