• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր այսօրը

    Այսօր խուճուճ օր էր

 Այսօր առավոտյան վեր կացա, գնացի դպրոց,հետո շապիկները հագանքև գնացինք Մայր դպրոց: Մարմարյա սրահում  մենք մարմնամարզություն արեցինք, հետո երրորդ հարկի դասասենյակներից մեկում համակարգիչքներով դաս արեցինք և վերադարձանք  Նոր դպրոց: Այնտեղ նախաճաշենցիք,  հետո նեթբուքները վերցրեցինք և վերադարձանք Մայր դպրոց: Նորից աշխատեցինք նեթուբուքրով. նամակ գրեցինք օրիորդ Նառային և շնորավորեցինք նրա ծնունդը:   Մերի          

 

Այսօր ես գալիս էի դպրոց, երբ ճանապարհին  տեսաԴավիթին: Մենք մեր նեթբուքերը  վերցրեցինք, մեր շապիկները  հագանք և գնացինքՄայրդպրոց:Մայր դպրոցի մարմարյա սրահում մեր դասարանի  երեխաները արդեն մարմնամարզություն էին անում: Հետո մենք գնացինք մի մեծ դասաասենյակ և  օրիորդՆառային նամակ գրեցինք ու շնորհավորեցինք նրա ծննդյան տարեդարձը:Սերգեյ

Այսօր մենք նեթբուքերով ու շապիկներով գնացինք Մայր դպրոցում մարզվելու: Հետո էլ մեր էլեկտրոնային հասցեներից շնորհավորական նամակ ուղարկեցինք օրիորդ Նառային: Այսօր նրա ծննդյան օրն է: Էդուլիկ

Այսօր  ուրախ և խուճուճ-մուճուճ օր էր: Առավոտյան մենք արագ եկանք դպրոց, հագանք մեր mskh-ի շապիկ ները և իջանք Մայր դպրոց մենք: Այնտեղ մենք ուրախ մարմնամարզություն արեցինք: Իսկ հետո շնորհավորական բացիկներ ուղարկեցինք ընկեր Նառային, որովհետև այսօր նրա ծննդյան օրն է:Մարիամ

Մենք այսօր դաս արեցինք, հետո գնացինք Մայր դպրոց, այնտեղ ֆիզկուլտ արեցինք, հետո բարձրացանք վերևի սենյակ: Այնտեղ նեթբուքով դաս արեցինք, հետո գնացինք մեր դպրոցում էլ  դաս արենցինք: Հա, մոռացա ասեի` շապիկները հագանք, նոր գնացինք Մայր դպրոց:Միքայել Հ

Երբ ավտոբուսներից իջանք, վազքով գնացինք դասարան,  որպեզի հագնենք մեր նարնջագույն շապիկները և գնանք Մայր դպրոց: Այնտեղ մարմնամարզություն արեցինք, իսկ հետո գնացինք մեծ դասասենյակ և միացրեցինք նեթբուքները և դաս արեցինք, իսկ հետո վերադարձանք Նոր դպրոց: Լիանա

Այսօր  առավոտյան  մենք  գնացինք  Մայր  դպրոց  ու  ուրախ  մարմնամարզություն արեցինք:  Ինձ  շատ  դուր  եկավ,  իմ  ընկերներին էլ,  իսկ  հետո  մենք  գնացինք  մի մեծ  դասարան:  Այնտեղ  շատ  լրագրողներ  կային :Նրանք  մեզ  շատ  հարցեր տվեցին :Մի  խոսքով`  ինձ  շատ  դուր  եկավ այսօրը: Սիրով`  Գոհարիկ: 

Այսօր խուճուճ-մուճուճ օր:Այսօր մենք գնացինք Մայր դպրոցի  մարմարյա  սրահում մարմնարզություն արեցինք, հետո վերցրինք նեթբուքները և բարձրացանք մեծ դասասեյնակ և օրիորդ Նառային ծննդյան տարեդարձի առիթով նամակներ գրեցինք: Նարե

Այսօր մենք գնացինք Մայր դպրոց համակարգիչները ցույց տալու: Այնտեղ մենք աչքի, գլխի, ուսերի, գետկատեղի, ոտքերի վարճություններ արեցինք, հետո գնացինք մեծ դասասենյակ, որտեղ դաս արեցինք: Մենք շնորհավորեցինք օրիորդ Նառային, իսկ հետո վերադարձանք դասարան: Հետո մեզ ասացին, որ նորից պետք է գնալ մեծ դասասենյակ: Մենք նորից գնացինք մեծ դասասենյակ:Ինչպես տեսնում եք մեր այսօրը շատ խառն էր: Արամ

Նոր դպրոց, 3-3 դասարան, դասվար` Լուսինե Փաշայան