• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչ է նվիրելու Միշել Օբաման ԱՄՆ նախագահին

ՎԱՇԻՆԳՏՈՆ - Եթե Միշել Օբաման դեռ չէր որոշել, թե ինչ նվեր տա նախագահին Ծննդյան տոներին, նա հիվանդ երեխաներից շատ գաղափարներ ստացավ` այցելելով ազգային մանկական հիվանդանոց:

Մի երեխա առաջարկեց ժամացույց նվիրել: Մի ուրիշը ասաց, որ Սպիտակ տան տանիքի վրա «նախագահական զանգ» կախեն:
Մյուս երեխաները խմբով առաջարկեցին կոնֆետ, մի նոր կոստյում և նոր տաք լոգարան, որին առաջին տիկինը պատասխանեց. «Դու կարծում ես, որ նրա լոգարանը հի՞ն է»:
Երկուշաբթվա այցելությունը Մանկական ազգային բժշկական կենտրոն առաջին տիկնանց ավանդույթի մի մասն է, որը գալիս է Բես Թրումենի ժամանակներից:
Նախքան Մեծ սրահ իջնելը, որպեսզի հիվանդների, նրանց ընտանիքների և անձնակազմի առաջ հանդես գա «Ծննդյան տոնի նախորդ գիշերը» զեկուցումով, տիկին Օբաման այցելեց ինտենսիվ թերապիայի բաժանմունքի երեխաներին:

Թարգմանիչների կողմից
Փաստորեն Ծննդյան տոներից առաջ առաջին տիկինը ուղիղ հարցով չի դիմում երեխաներին, թե արդյոք նրանք ինչ նվեր են ուզում, այլ խնդրում է  նրանց խորհուրդ տալ իրեն, թե ինչ նվեր ընտրի իր ամուսնու համար: Երեխաների առաջարկություններն էլ հենց նրանց ամենանվիրական ցանկություններն են:

Թարգմանեցին` Շուշան Սողոմոնյանը
Շուշան Բլեյանը
Սուքիասյան Սոնան
Առաքելյան Լիանան
Արփինե Սահակյանը
Ղեկ.` Յուրա Գանջալյան