• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վալլիական իշխանությունները որոշել են պատժել անհայտ Ձմեռ պապիկին

Ռուսերենից թարգմանեց Սրբուհին, 9-1 դասարան

Կարմարտենշիրի վալլիական կոմսության իշխանությունները որոշել էին պատասխանատվության ենթարկել մի մարդու, ով տեղի այգիներից մեկում գիշերները երեխաների համար թողնում էր ամանորյա նվերներ: Ինչպես հաղորդում էր «OrangeNews»-ը, վարչական ղեկավարությունը խանդավառ Սանտա-Կլաուսի գործունեությունը որակել է որպես ոչ թույլատրելի վայրում կենցաղային աղբի դատարկում: Սանտա-Կլաուսը, որի ինքնությունը դեռ պարզ չէ, առաջին անգամ 2009թ. էր այգում նվերներ թողել: Այդ ձմեռ նա արել էր մոտ 600 տոնական անակնկալ: 2010թ. նա նորից սկսեց գալ այգի և ծառերին տոնական փաթեթներով խաղալիքներ ու մանկական գրքեր կախել: Սակայն տեղական իշխանությունները անհայտ Սանտայի տոնական գործունեության վերաբերյալ իրենց դժգոհությունն են արտահայտել հետևյալ պատճառաբանությամբ. «Մենք չենք կարող թույլ տալ նրան` նվերներ թողնելու, քանի որ դա անօրինական է և համարվում է աղբի դատարկում ոչ համապատասխան վայրում»:

Բայց միևնույն ժամանակ ղեկավարությունը չի ուզում վիրավորել Սանտային և հանդես գալ խարդախ չարագործների դերում, ովքեր արգելում են Ձմեռ պապիկին` երեխաներին նվերներ բաժանել: Կարմարտենշիրի խորհուրդը հույս հայտնեց, որ իշխանության ներկայուցիչները պայմանագիր կկնքեն Սանտայի հետ և երկկողմանի համաձայնության կգան:

Ղեկավար` Գ. Փարվանյան