• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լեհ ոստիկանը տուգանեց ինքն իրեն

Ռուսերենից թարգմանեց Տաթև Վանյանը, 9-3 դասարան

«Լեհ ոստիկան Անջեյ Տիմանովսկին տուգանել է ինքն իրեն»,- գրումէ«Metro»  թերթը:

Հենց իր` ոստիկանի խոսքերով նա այդպես է վարվել, որպեսզի կատարի ղեկավարության` տուգանյալների ցերեկային նորմերի վերաբերյալ կարգադրությունը:

«Ես չցանկացա պլան կատարելու նպատակով պատասխանատվության ենթարկել նրան, ով իրականում չի խախտել գործող օրենքի որևէ նորմ: Այդ իսկ պատճառով ես անցա երկաթուղային գիծը, որի արդյունքում էլ տուգանեցի ինքս ինձ», - պատմում էր լեհական ոստիկանության ծառայողը: Տուգանքի գումարը կազմում էր 6 եվրո:

Իր հերթին լեհական «Fakt.pl» ինտերնետ-հրատարակչությունը նշում է, որ երկրի ոստիկանության ղեկավարությունը դեմ չէ իր ենթակաների նման արարքներին: Ավելին, ոստիկանության ղեկավարությունը նույնիսկ խորհուրդ է տվել ենթականերին միմյանց տուգանել:

Ղեկավար` Ժ. Հակոբյան