• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միջին դպրոցում մարզական գործունեությունը կազմակերպելու կարգ

Կրթահամալիրի 7-9-րդ դասարանի սովորողներից յուրաքանչյուրն ըստ իր նախասիրությունների ընտրում է մարզական գործունեություններից (վոլեյբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս, ֆուտբոլ) մեկը և շաբաթը 2 անգամ մասնակցում է այդ մարզաձևի թիմային պարապմունքներին:

Մարզական գործունեությունը ներառում է  ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության և ընտրած մարզաձևի պարապմունքևերը:   Ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության պարապմունքների համար օգտագործվում են փոքր մարզադահլիճը, պարասրահը, երկրորդ հարկի մեծ մարզադահլիճը (բարենպաստ եղանակի դեպքում` նաև դրսի մարզահրապարակները): Այդ ընթացքում մեծ մարզադահլիճն օգտագործվում է ընտրած մարզաձևի / վոլեյբոլ, բասկետբոլ/ պարապմունքների համար:

Սովորողի մարզական պարապմունքին չմասնակցելը կարող է համարվել հարգելի բուժքրոջ զննումից և համապատասխան եզրակացություն ներկայացնելուց հետո: Հակառակ դպքում` սովորողը ստանում է անբավարար` պարապմունքին անպատրաստ ներկայանալու համար: Սովորողի մասնակցությունը պարապմունքներին գրանցվում է մարզչի կողմից և փոխանցվում է ուսուցողական ծրագրի գրասենյակ:

Մարզական պարապմունքին սովորողը պարտավոր է ներկայանալ մարզահագուստով և սրբիչով:

Սովորողը կարող է փոխել մարզական գործունեությունը միայն ուսումնական կիսամյակի սկզբում:

Ընտրած մարզաձևում լավ արդյունքներ ցուցաբերած սովորողը կարող է ընդգրկվել այդ մարզաձևի կրթահամալիրի հավաքականի կազմում և մասնակցել համայնքային, քաղաքային, հանրապետական մրցումներին:

Սովորողը իր ընտրած գործունեությունը կարող է ընտրել նաև որպես լրացուցիչ կրթություն:

Միջին դպրոցի ծրագրի ղեկավար