• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տոնական արձակուրդն ավարտվեց, բայց մենք պատմում ենք

Ամանորը դիմավորեցինք Սևանում: Այնտեղ ձյուն կար: Ձնագնդիկ ենք խաղացել: Ես դահուկով եմ սահել: Ձմեռ պապն ինձ դուդուկ ու դհոլ էր բերել, որովհետև ես նրան նամակ էի գրել ու դրանք էի խնդրել: Տանը նվագում եմ, իսկ եղբայրս պարում է:

Նարեկ

Ձմեռային արձակուրդին մենք գնացել էինք Լյուքսեմբուրգ: Այնտեղ ձյուների մեջ խաղացինք: Հետո հայրիկիս մեքենայով գնացինք Փարիզ: Դիսնեյլենդում եղել եմ ծովահենների աշխարհում,  հոգիների տանը` վախենալու աշխարհ էր: Վերադարձել ենք հունվարի 8-ին:

Հրայր

Ամանորը մեր տանը չեմ դիմավորել: Մեքենայով գնացինք Ծաղկաձոր: Ծաղկաձորում շատ ձյուն կար: Երեք օր մնացինք այնտեղ, ավելի մեծ ձնեմարդ պատրաստեցինք: Ձմեռ պապիկն ինձ ինքնաթիռ էր բերել:

Հովհաննես

Ես Նոր տարին դիմավորել եմ տանը: Երբ 12-ը խփեց, Ձմեռ պապը եկավ ու նվերներ բերեց: Ինձ բերել էր վինքսի գրիչ, ականջակալ և լիքը կոնֆետներ: Ամանորին մենք շատ մարդկանց հյուր ենք գնացել ու ես իմ ֆոտոխցիկով նկարել եմ բոլորի տոնածառերը: Մայրիկս տոմսեր էր բերել ու դիտել ենք <<Շունն ու կատուն>> և <<Սառցե Թագուհին>> ներկայացումները:

Թ. Մանե

Դեկտեմբերի 31-ին Ձմեռ պապն ինձ գրասեղան բերեց: Գրասեղանի դարակներում շատ շորեր կային իմ ու քույրիկիս համար ու նաև կոնֆետներ: Եվ բանալի կար` դարակի դուռը բացելու համար:

Վահե

Նոր տարին դիմավորել եմ տատիկիս տանը: Նոր տարին եկավ, ձյուն եկավ ու Ձմեռ պապիկն եկավ: Ձմեռ պապիկը բերել էր ռետուզներ, բարբի նկարներ ու փող: Մեր անուններով էր փողը բերել: Չեմ կարող ասել ինչքան էր, բայց դոլար էր:

Ղ. Աննա

Դեկտեմբերի 31-ին, հենց 12-ը խփեց, Ձմեռ պապը շուտ եկավ մեր տուն: Ես ու մամաս ուզում էինք բռնել նրան, բայց չէինք կարողանում: Ձմեռ պապն ինձ բերել էր կարգին խաղեր ու <<ռացիա>>: Ես հեռախոս էի խնդրել, բայց ինձ <<ռացիա>> էր  բերել:

Սերգեյ

Ձմեռ պապիկին ու Ձյունանուշին պատվիրել էինք: Բայց Ձմեռ պապը դատարկ պարկով էր եկել: Երգեցինք, պարեցինք, իսկ Ձյունանուշը <<Jingel bells>> երգի կեսը չգիտեր ու ես մենակ երգեցի:

Մ. Կարինե

Համլետն էնքան էր վազվզել, որ Ամանորը քնած է դիմավորել: Իսկ երբ արթնացել է, տոնածառի տակ գտել է իր նվերը` <<Tom and Jerry>>  տիկնիկին: Շատ ուրախացել ու զարմացել էր:

Համլետի մայրիկ

Նոր տարին դիմավորել եմ մեր տանը: Ամանորին գնացել էինք տատիկիս տուն: Իսկ մորաքրոջս տանը շատ հետաքրքիր էր, որովհետև այնտեղ ստացա իմ երազանքի նվերը` վինքսի դրամապանակ ու բանալիով նոթատետր ու էլի շատ նվերներ:

Սոնա

Նոր տարին դիմավորել եմ տատիկիս տանը: Ամանորին ամենասիրունը Ձմեռ պապն էր: Նա ինձ բերել էր իմ խնդրած նվերը` ռետին:

Ո. Կարինե

Նոր տարին դիմավորել եմ տանը: Հետո թատրոն եմ գնացել, այնտեղ տոնածառի հանդես էր: Ձմեռ պան ինձ բերել էր Վինքսի տիկնիկ ու պայուսակ: Շատ եմ ուրախացել:

Միլենա

Ամանորը դիմավորել եմ Ծաղկաձորում: Երկու օր մնացինք, այնտեղ շատ ձյուն կար: Ձմեռ պապն ինձ մի հատ խաղալիք էր բերել, բայց անունը չգիտեմ: Միայն գիտեմ, որ հարկերով շարում ես, մեքենան դնում ես ու ինքը իջնելով գնում է:

Ա. Արմեն

Նոր դպրոց, 2-1 դասարան

Անահիտ Հարությունյան