• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհակալություն Ձմեռ պապի

Բարև իմ շատ-շատ սիրելի Ձմեռ պապ, ես Արփին եմ, շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: Ես քեզ շատ-շատ շնորհակալ եմ նվերների համար  և ասեմ, որ Նոր տարվա գիշերը ես ու մայրիկս  քեզ համար համով-համով բաներ էինք պահել, չնայած հիմա էլ  համով բաներ ունենք... արի և կեր: Համ էլ երբ  տեսա, որ նվերը իմ բարձի տակ է, անչափ ուրախացա: Ես քեզանից շատ-շատ շնորհակալ եմ: Սիրով` Արփի

Բարև Ձմեռ Պապիկ, շնորհակալություն, որ նվեր բերիր, ես քեզ սպասում էի: Ես քո բերած նվերը մեր բակում գտա: Միքայել

Բարև  իմ շատ-շատ  սիրելի  Ձմեռ  Պապիկ,  ես քեզ շատ  եմ  սիրում և  ուզում եմ ասել,որ դու գիտես, թե իմ անունը  ինչ է. իմ  անունը Ստելլա է,  ես ապրում եմ Ֆրունզե 8  մուտք 3 հասցեում, և ուզում եմ   շնորհակալություն հայտնել, որ բերեցիր իմ ուզած  բջջային հեռախոսը: Ստելլա

Բարև Ձմեռ պապիկ ջան, Նոր տարիդ շնորհավոր, շնորհակալություն նվերների համար, շատ-շատ լավ նվերներ էին, շատ ապրես: Յուրա

Շնորhակալութուն նվերների համար  Ձմեռ պապ  ջան, բայց  ինչո՞ւ ինձ  չսպասեցիր, ախր ես  մանկուց  երազում  էի, որ քեզ տեսնեմ, իսկ այս տարի իմ երազաքները  իրականանում են, խնդրում եմ մյուս տարի այնպես կանես,որ ես մենք հանդիպենք, ոչինչ… մյուս երեխաները կսպասեն: Հա~…մոռացա…

Քո սիրելի Միքայել:                                                           

Բարև Ձմեռ պապիկ ջան, շատ-շատ շնորհակալություն, որ բերեցիր այսպիսի լավ նվերներ, ես քեզ շատ եմ սիրում, դու ինձ շատ-շատ նվերներ ես բերել: Շնորհավոր Նոր տարի:

Դավիթ:

Ես  քնած էի, երբ Ձմեռ պապիկը թաքուն իմ նվերը դրեց տոնածառի տակ:  Իմ մայրիկը կանչեց ինձ տոնածառի մոտ, և ես տեսա նվերս: Ձմեռ պապիկը ինձ ֆլեշ, կոնֆետներ,խաղալիք ու հինգ հազար դրամ էր բերել:Ես զարմացա, երբ տեսա գումարը: Մայրիկիս հարցրեցի, թե ինչի է գումար բերել:Մայրիկս ասաց, որ գումար է բերել, որ ինչ ցանկանամ ինքը առնի,որովհետև ես չէի ասել Ձմեռ պապիկին,թե ինչ եմ ուզում:

Իսկ հունվարի 8-ին ես, տատիկս,մայրիկս և եղբայրս գնացինք թատրոն: Ներկայացումը շատ լավն էր: Հետո մեզ միացավ պապիկս, և մենք գնացինք Pizza di Roma: Իսկ հետո պապիկս մեզ բերեց Սուրբ Երրորդություն եկեղեցի, որտեղ մենք տեսանք ընկեր Լուսինեին և ընկեր Անահիտին:Ընկեր Լուսինեն շատ ուրախացավ,որ ինձ տեսավ:Ասաց,որ մեծացել եմ:Տատիկս շատ հավանեց ընկեր Լուսինեին: Ասաց,որ շատ սիրուն է քո դասվարը: Ես էլ ասացի,որ գիտեմ: Հետո պապիկս մեզ բերեց մեր տուն:Պետք է պատրաստվեինք,որպեսզի ամսի տասին գանք դպրոց: Էդուլիկ