• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արձակուրդներն ավարտվեցին

Գևորգյան Լիլիթ, 8.5 դաս.

Արձակուրդի ընթացքում մեր դասացուցակը հանգստացել, թարմացել է և ավելի լավն է դարձել

Այսօր մենք գնացինք դպրոց, մասնակցեցինք առավոտյան ժամերգությանը ու անցանք մեր դասերին: Օրն ինձ համար անցավ բավականին հետաքրքիր: Շատ դուր եկավ այն փաստը, որ ֆիզկուլտուրան վերջին ժամերից տեղափոխվել է առաջին ժամեր: Կարծում եմ` այդպես շատ ավելի լավ է, որովհետև առավոտյան մարզվում ենք, թարմանում և առույգացած անցնում դասերին: Ճիշտ է, դժգոհողներ էլ կան, բայց դա նրանց գործն է, ինձ որ այսպես դուր է գալիս: Արձակուրդի ընթացքում մեր դասացուցակը հանգստացել, թարմացել է և ավելի լավն է դարձել: