• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասավանդողի մրցույթ

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մրցութային կարգով աշխատանքի է հրավիրում գեղարվեստի ավագ դպրոցում «Քանդակ» դասավանդողի, «Հեռուստառեժիսուրա» դասավանդողի:

Ներկայացվող պահանջներն են.
• բարձրագույն կրթություն
• հետազոտական աշխատանքի հմտություններ
• ինտերնետի և էլեկտրոնային փոստի, օտար լեզվի գործածում
• մասնագիտական աշխատանքով զբաղվելու սովորություն:
Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև 2011թ. հունվարի 24-ը, ժամը 16.00:

Մրցույթի պայմաններին և այլ մանրամասների ծանոթանալու համար այցելեք Ա. Բաբաջանյան 25, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոց, զանգեք 73-52-10:

Մրցույթի անցկացման կարգը

Թեկնածուն իր հայտը և ինքնակենսագրությունը (CV) ներկայացնում է էլեկտրոնային փոստով` [email protected]: Նրան էլ. փոստով ուղարկվում են անհրաժեշտ փաստաթղերը` կրթահամալիրի 2009-2012 թթ զարգացման ծրագիրը, ներքին կարգապահական կանոնները, դասավանդողի պաշտոնական հրահանգը: Դրանց ծանոթանալուց հետո թեկնածուն անցնում է մեկշաբաթյա փորձառություն, որից հետո մրցութային հանձնաժողովի համաձայնությամբ ներկայացնում է իր աշխատանքային ծրագիրը։

Մրցութային հանձնաժողով` Գրիգոր Խաչատրյան, Կարինե Մացակյան, Սոնա Աբգարյան, Լուսինե Բուշ։