• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նորարար ուսուցիչների մրցույթի 2-րդ փուլին կմասնակցեն մեր ուսուցիչների 3 նախագծերը

Ներկայացված 58 նախագծերից ժյուրիի կողմից ընտրվեցին 19 նորարար նախագծերը, որոնք կմասնակցեն եզրափակիչ փուլին:

Կրթահամալիրի ուսուցիչներից մրցույթի 2-րդ փուլին մասնակցում են Նունե Մովսիսյանը, Թամար Սահակյանը և Նաիրա Հարությունյանը:

Նախագծերի հեղինակները դեկտեմբերի 16-ին ժամը 09:30-ին հրավիրվում են Մարիոթ-Արմենիա հյուրանոցի Տիգրան Մեծ սրահ: Նախագծերի հեղինակներին կտրամադրվեն առանձին սեղաններ, որոնց վրա կարող են ներկայացնել իրենց նախագծերը հյուրերին և ժյուրիի անդամների: Նաև անհրաժեշտ է ունենալ պատրաստի պրեզենտացիա, որը կներկայացնեք ամբիոնից, եթե ընտրվեք 9 լավագույն նախագծերի ցանկում: Հաղթող նախագծերը պարզ կդառնան օրվա վերջում, պրեզենտացիաների դիտումից հետո:

www.itn.am