• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ես բացահայտեցի «Ձմեռ Պապիկին»

Պատրաստեց Էրիկ Սահակյանը

Ղեկավար և Ձմեռ պապ՝ Լուսինե Սարգսյան

Ամանորյա հրաշքներով լի գիշեր էր: Որքան էլ, որ սպասեցինք,Ձմեռ պապը չեկավ: Արդեն փորձում էի հավատալ մայրիկիս այն խոսքերին, թե չհավատաս` Ձմեռ պապը նվեր չի բերելու, երբ մեզ կարգադրեցին քնել: Ես և եղբայրս` Լևոնը,  պայմանավորվեցինք սուտ քուն դնել: Որքան էր անցել` չգիտեմ, երբ մայրս եկավ ստուգելու, արդյոք քնած ենք, թե ոչ: Եվ նորից մայրիկիս ձայնը.«Քնած են, բեր»: Նախ եղբորս բարձի տակ նվեր դրեցին, ի դեպ` նա քնում է երկրորդ հարկում , ես` առաջին, հիմա ուզում եմ` գոռամ, բռնեցի՜,բռնեցի՜, բայց մտածեցի, որ իմ նվերը չեն տա,  և սպասեցի: Հենց իմ նվերը դրեցին` գոռացի.

 - Ես բռնեցի իմ Ձմեռ պապիկին:

 Մայրս վախեցած ետ փախավ ու ասաց, որ ինքը այլևս Ձմեռ պապ չի խաղա: Ուրախությունս կրկնապատկվեց, երբ տեսա, որ ինձ ձայնագրիչ են նվիրել.  չէ՞ որ դա ինձ շատ անհրաժեշտ էր: Վա~յ, մոռացա, որ Լևոնն արդեն քնել էր, և ես չասացի, որ գտել եմ… նա ուրախացավ առավոտյան, երբ հայտնաբերեց նվերը: