Լեոնիդ Ենգիբարյան
Թարգմանեց Հռիփսիմե Ահարոնյանը
10-4 դասարան
Ծաղրածուների արքան ընկերուհի ուներ, ով երբեք չէր ժպտում: Նա մանեկենուհի էր: Բայց տարօրինակ է, չէ՞. մանեկենուհի, որը երբեք չի ժպտում:
Չէ, ժպտում էր, բայց այն ժամանակ, երբ նրա` ծաղրածուների արքայի մոտ էր լինում: Հա, բայց դա էլ մեկ- մեկ, որովհետև տղան երկար ժամանակով մոռանում էր նրան: Դա աղջկա համար ցավալի էր ու թախծալի, բայց երբ նրանք պատահական հանդիպում էին, նա, միևնույն է, ժպտում էր:
Պարզվում է՝ ուղղակի չէր կարողանում բարկանալ տղայի վրա:
Չէ՞ որ նա արքա է:
Նախագիծը՝ Մ.Չորեկյանի, Հ.Ղազարյանի