• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տեր չենք մեր ունեցածին

Շնորհակալ եմ մեր 11-րդ դասարանցի Մանե Գևորգյանին:

Թարգմանչական-հրատարակչական ստուգատեսին նախապատրաստվելու նրա հանձնարարությունը կատարելու համար թերթեցի մեր «Դպիր» ամսագրի մի քանի համարը: Շատ մտահոգվեցի, թե ինչ հարուստ ամսագիր ունենք, որտեղ տեղադրված նութերը օգտակար են ցանկացած ընթերցողի, և ինչքան անփույթ ենք դրանց օգտագործման հարցում: Որպես օրինակ առաջարկում եմ կարդալ 32-րդ համարում տեղադրված Սիմոն Սոլովեյչիկի «Ինչպես սովորեցնենք այնտեղ, որտեղ ուսումը չեն գնահատում» հոդվածը` Անի Գրիգորյանի թարգմանությամբ: Մեր բոլորի խնդիը պետք է լինի` ամսագրում տեղադրված նյութերը ուսումնական պրոցեսում ընդգրկելը: