• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուրբ ծննդյան մտորումներ 2

Գևորգյան Լիլիթ,  8-5 դաս.

Այս կյանքը տրված է ապրելու համար

Ճիշտ է, կան մարդիկ, ովքեր հավատում են աշխարհի վերջին, լինում են նաև խոսակցություններ, որ մոլորակի կեսը կկործանվի,իսկ մյուս կեսը կփրկվի: Բայց ես բացարձակապես չեմ հավատում այդպիսի բաներին ու չեմ էլ ուզում հավատալ, որովհետև հավատում եմ միայն Աստծուն: Իմ կարծիքով, այդ առեղծվածային պատմությանը այն մարդիկ են հավատում,ովքեր չեն համաձայնվում Աստծու գոյության հետ: Ու ինչքան մտածենք դրա մասին, այնքան կկործանենք մեզ, մեր էությունը: Չէ՞որ այս կյանքը տրված է ապրելու համար ու պետք չէ մտածել այն բաների մասին, որոնք դեռ չեն իրականացել: Չգիտեմ ինչու եմ այս բաները գրում, դե, երևի, որ կյանքը տրվում է միայն մեկ անգամ և այն պիտի զգուշորեն ապրել միշտ մտածելով` ոնց անենք, որ վաղվա օրն էլ ավելի հետաքրքիր անցնի մեզ համար: