• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուրբ ծննդյան մտորումներ1

Գևորգյան Լիլիթ,  8-5 դաս.

Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ էի ես դեկտեմբերի 31-ի  գիշերը այդքան ուրախ: Գիտե՛մ, երևի կմտածեք,  որովհետև տոն էր` նոր տարի: Բայց ոչ, ես ամենևին էլ այդ պատճառով չէի ուրախացել: Իսկ ուրախացել էի, որովհետև առիթը առաջին ձյունն էր, որին ես շա՜տ էի սպասում:

Երբ փոքր էի, մտածում էի, որ Աստված պապիկը ամբողջ տարին մորուք է պահում ու հենց գալիս է ձմեռը, կտրում է: Ինձ ու ինձ մտածում էի, որ հենց փաթիլներն էլ նրա մորուքի մազերն են, որոնք վերածվում են ձյան ու որպես օրհնություն թափվում վերևից: