Սեպտեմբերի 24-ին ընկեր Իվետայի ևՔրսիտինեի հետ մի խումբ հայրենագետներով արշավեցինք Թալին` Աշոտ Երկաթի ամրոց:
Ճանապարհին ընկեր Իվետան մեզ առասպելներ, լեգենդներ պատմեց, դրանք շատ հետաքրքիր էին: Մինչև տեղ հասնելը մենք շատ բան իմացանք Աշոտ Երկաթի ևԱրա լեռան մասին:
Ուրախ տրամադրությամբ հասանք Արուճ, որտեղ մի մեծ ավերված եկեղեցի կար: