Մոսկվայի մանկաբուժության գիտահետազոտական ինստիտուտը փոքրիկներին առաջարկում է ինտերակտիվ համակարգչային խաղեր, որոնք գերազանց միջոց են հայտնաբերելու և հետազոտելու նորը, օգնում են զարգացնել հիշողությունը, ստեղծագործական մտածողությունը, զգայարանները: Համակարգչի մկնիկի հետ աշխատանքը զարգացնում է ձեռքերի շարժման հմտությունը: