Երեկ բոլոր խմբերից առաջինը մենք հասանք Իզմիրի տիեզերական Ճաբար, որտեղ սիրալիր ընդունելության հանդիպեցինք: Տեղավորվեցինք հարմարավետ սենյակներում, մի քիչ հանգստացանք գիշերային ճամփորդությունից հետո, ճաշեցինք, որից հետո երեխաներին բաժանեցին ըստ ջոկատների՝ Արևի, Լուսնի, Անտարեսի, Տիտանի և այլն: