Կրթահամիլիրի բոլոր դպրոցներում եռում է աշխատանքը. վերանորոգում են, ներկում, փոփոխում: Իսկ մենք ումի՞ց ենք պակաս, որ չաշխատենք: Ըհը, արդեն սկսել ենք. քանդում ենք, որ բարելավենք, թարմացնենք: Մի քիչ համբերեք և կտեսնեք, թե ինչ փոփոխություններ ենք անում: Իսկ աշխատանքներն էլ իրականացնում են սովորողները՝ հավատարիմ ընկեր Էյլերի հետ միասին: