• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իրավունքի հիմունքներ

Քննական կենտրոնը սահմանված կարգով ներկայացնում է «Իրավունքի հիմունքներ» առարկայի առաջին ստուգման առաջադրանքը:

Թեմա. «Ինչպես հաղթահարել կոռուպցիան կրթության ոլորտում»

1. Սահմանեք «կոռուպցիա» հասկացությունը և բնութագրեք նույնանուն երևույթը – 10 միավոր
2. Բերեք կրթության համակարգում կոռուպցիայի դրսևորման նվազագույնը երկու օրինակ – 15 միավոր
3. Ուսումնասիրեք և ներկայացրեք կոռուպցիոն ռիսկի կանխարգելման մեխանիզմները – 20 միավոր
4. Ծանոթացեք ԿԳՆ ներկայացրած և ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների համալիր գործողությունների ծրագիր» փաստաթղթին (տեղադրված է www.edu.am կայքում)

  • Ո՞ր միջոցառումներն են ձեր տեսանկյունից անընդունելի և ինչու՞- 10 միավոր
  • Ինչո՞վ կլրացնեիք միջոցառումների ցանկը – 10 միավոր
  • Ցանկի ո՞ր միջոցառումներն են պարունակում կոռուպցիոն ռիսկ – 15 միավոր
  • Անհրաժեշտ նյութերին կարող եք ծանոթանալ նաև www.gov.am (Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագիր), www.crrc.am (կոռուպցիայի մասին հանրային կարծիքի սոցիոլոգիական ոսումնասիրությունների արդյունքներ) և www.wikipedia.org (հասարակագիտական մեկնաբանություններ և իրավական փաստաթղթեր) կայքերում

5. Հարստացրեք կրթահամալիրի կայքի կրթական ռեսուրսները տրված թեմայի թարգմանական նյութերով – 20 միավոր

Հ.Գ.

1. Առաջադրանքի կատարման ժամկետը 168 ժամ է ուղարկման պահից հաշված
Տրված միավորները բերվում են տասական համակարգի հետևյալ համամասնությամբ` 50-60 միավորը - 4-5 գնահատանիշ, 61-75 միավորը – 6-7 գնահատանիշ, 76-85 միավորը – 8 գնահատանիշ, 86 – 95 միավորը – 9 գնահատանիշ, 96 – 99, միավորը – 10 գնահատանիշ
2. Առաջադրանքների համար նախատեսված առավելագույն միավորը տրվում է լիարժեք պատասխանի դեպքում: