• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ողջույն, արդեն ինձ հարազատ կրթահամալիր

Ողջույն իմ հարազատ ու սիրելի կրթահամալիր:
Ես Հայկուհին եմ` ձեր միջին դպրոցի անգլերենի նոր ուսուցչուհին, ինչպես նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երկու սաների ծնող: Շատ սիրում եմ անգլերեն եզուն և մանկավարժի ժրաջան աշխատանքը: Սիրում եմ նաև երազել, ստեղծագործել ու մտովի սավառնել իմ իսկ ստեղծած աշխարհում: Շատ կարևորում եմ սպորտը և ինքս 5 տարեկանից զբաղվում եմ կարատեով: Այն ինձ համար ոչ միայն ապրելակերպ է, այլ նաև մասնագիտություն: Ունեմ կարգախոս. «Առողջ հոգի`առողջ մարմնում»:
Գնահատում եմ կյանքն` իր բոլոր գույներով ու փորձում ապրել արթուն այս կյանքում, լինել օգտակար, անել բարի գործ: Ահա թե ինչու ամենայն պատասխանատվությամբ ընտրել եմ մանկավարժության ուղին`  կրթելու և դաստիարակելու կրտսեր սերունդներին, փոխանցելու նրանց ճիշտ գիտելիքներ ու ճիշտ աշխարհըկալում:

Սիրով` Ձեր միսիս-սենսեյ Հայկուհի