• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքի հրավեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ուսումնական ագարակում աշխատանքի է հրավիրում ձիավարության մարզչի, հիպոթերապևտի։ 

Ներկայացվող պահաջներ

  • մարզչական, հիպոթերապևտի մասնագիտական կրթություն կամ վկայագրված կարողություններ.
  • ձիերի խնամքի և վարժեցման հմտություններ.
  • մարզչական, հիպոթերապևտի աշխատանքի փորձ.
  • առնվազն մեկ օտար լեզվի իմացություն, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար. 
  • համակարգչի, համացանցի կիրառում աշխատանքում, ուսումնական բլոգի վարում. 

կարողանում է՝

  • նախագծել և կազմակերպել ձիավարության, հնգամարտի ուսումնական նախագծեր տարատարիք սովորողների համար.
  • նախագծել և վարել հիպոթերապիայի պարապմունքներ (մարզչի համար պարտադիր չէ).
  • վարել ձիավարության, հնգամարտի պատանեկան ակումբ.
  • ուսումնական ագարակում խնամել և վարժեցնել ձիերին՝ ներգավելով սովորողներին  «Կենդանիների խնամք» դասընթացի ծրագրով.
  • նախագծել և կազմակերպել ձիավարության, հիպոթերապիայի լրացուցիչ կրթության դասընթացներ.
  • ուսումնական ագարակում, ձիավարության հրապարակում ապահովել գործունեության անվտանգ, հիգիենիկ, ներառական միջավայր.
  • սովորողների և դասավանդողների հետ կազմակերպել ուսումնական նախագծեր, մասնակցել ճամփորդությունների.
  • կազմակերպել ուսումնական ճամբար։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը ներկայացրեք առցանց