• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հաճելի անակնկալ

Սովորական աշխատանքային օր էր: Վերջնական տեսքի էինք բերում մեր ամառային աշխատանքի հաշվետվությունները, մեկ էլ հանկարծ ներս մտավ Արմեն Էլբակյանը տիար Բլեյանի ուղեկցությամբ: Հաճելի անակնկալ էր սիրելի դերասանին մեր կրթահամալիրում տեսնելը: Անվանի դերասանը փորձեց լեզու գտնել խելատախտակի հետ, ծանոթացավ դրա աշխատանքի սկզբունքին, նույնիսկ աշխատեց: Մենք ներկայացրինք  մեր սովորողների ֆիլմերը: Արմեն Էլբակյանը մասնագետի աչքով դիտեց, հիացավ ու գնահատեց.

-Ինձ համար շատ հաճելի էր, լցվեցի, հարստացա: