• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հետաքրքիր հանդիպում էր, բայց…

 

Նույն օրը, նույն տեղում, նույն ժամին տեղի ունեցավ Գիտակների ակումբի հերթական հանդիպումը: Հանդիպման սկզբում ընկեր Վահրամը ցույց տվեց մի նոր խաղի մշակում, որն անվանել էր երևույթ-խաղ և այն կարծես բոլորին էլ դուր եկավ: Մյուս հանդիպումների ընթացքում կտեսնենք այդ խաղի վերջնական տարբերակը: Երևույթ-խաղին ուզում էր հաջորդել քաոսը, բայց մասնակիցներին այն վախեցրեց, այդ պատճառով խաղը շարունակվեց հարցերով: Հնչեցին ընկեր Վահրամի կազմած 12 հարցերը, որոնք, ինչպես միշտ, հետարքիր էին: Չդավաճանելով ակումբի սկզբունքներին` հարցեր կարդաց նաև ակումբի մասնակիցներից մեկը: Հետաքրքիր հանդիպում էր, բայց… Այն ավելի հետաքրքիր դարձավ, երբ նախորդ շաբաթվա պայմանավորվածության համաձայն ակումբի պարապմունքին հաջորդեց մաֆիա խաղը:

Հ. Գ. Ստորև ձեր ուաշադրությանն եմ ներկայացնում 12 հարցերը, իսկ դուք փորձեք պատասխանել դրանց:

1. «Դա մարդ է, ով մտածում է, որ միակ արդարացաված ամուսնությունն այն է, որ իարդյունքում ինքը լույս աշխարհ է եկել»: Ի՞նչ մարդու մասին  էայդպես արտահայտվել ռուսական թերթերից մեկը:
2.Համաձայն անգլիաց իհոգեբան Սելլիի, ԱՌԱՋԻՆԸ  կարծում է, որ վատ իրողությունները  շուտ կանցնեն, ԵՐԿՐՈՐԴԸ, ընդհակառակը, դրանք մնալու են և խորանալու: Անվանեք առաջինին ու երկրորդին:
3.MTV Europe Music Awards – 2008 մրցանակաբաշխության ժամանակ, Պոլ Մակարտնին, շնորհավորեց ամերիկացներին, նոր նախագահի ընտրության հետ կապված, և իր կողմից ավելացրեց._ «Ես նրան մաղթում եմ ամենալավն ու բարին, և հույս հայտնում, որ ինձ հնարավորություն կնձեռվի Բարաքի համար երգ երգել, որը կկոչվի…»: Ըստ Մակարտնիի, ինչպե՞ս պիտի կոչվեր այդ երգը:
4.Ստրուկ-շուդր, ազատհամայնական-վաիշնի, մարտիկ-կշատրի, իսկ ինչպե՞ս է կոչվում հոգևորականը:
5.Հելվեցիոն համարում էր, որ երկրի վրա չկա ավելի հարգանքի արժանի բան, քան դա է: Բելինսկին դա համարում էր մարդու հոգևոր զենքը: Լեվի-Ստրոսսը համարում էր, որ դրա մասին ավելի հեշտ է դատել հարցերից, քան պատասխաններից, իսկ Լարոշ ֆուկոն կարծում էր, որ մարդիկ հաճախ են օգտվում դրանից, հիմարություննե րանելու համար: Ինչի՞ մասին է խոսքը:
6.Ի՞նչն էր Զինգմունդ Ֆրոյդը համարում «Համամարդկային աներես նեվռոզ»:
7.Կոկո Շանելն ասում էր._«Մինչև քսան տարեկան դուք ունեք դեմք, որը ձեզ տվել է աստված, երեսունից հետո, ունեք դեմք, որը դուք եք ստեղծել», իսկ ըստ Շանելի, ի՞նչ դեմք ունի մարդը հիսունից հետո:
8. «Ընտանիքում տղամարդկանց իրավունքների համար շարժում», ո՞ր երկրում էր այս անվանումով կուսակցությունը մասնակցում ընտրություններին:
9.Ամերիկյան ո՞ր նահանգում է, հիսուն տղամարդուն հասնում մեկ կին:
10.Ֆորդ-մուստանգը համարվում էր հետպատերազմյան ԱՄՆ-ի ամենահաջողված և սենսացիոն մեքենան: Բայց դրա հանրահայտության իրական ապացույց, ամերիկացիները համարում են մեկ այլ հանգամանք: Ինչի՞ մասին  է խոսքը:
11.Գովազդային նպատակներով, ամերիկյան այդ ընկերությունը, ամերիկացի հայտնի ֆուտբոլիստ Տուլիոյին, մեծ գումարներ վճարեց, որպեսզի վերջինս իր մարզաշապիկի ինը համարը փոխի ֆուտբոլային աշխարհում ոչ պակաս հեղինակավոր յոթ համարով: Ո՞ր ֆիրման էր դա:
12.ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստները, Բրազիլիայից վերադառնալուց հետո, սիրում էին պատմել այն մասին, որ Կոպակաբանա ծովափի ցանկացած տղա երեխա, կարող էր կրկնել այն ֆուտբոլային հնարքը, որը ցույց էին տալիս իրենք: Իսկ ինչի՞ մասին չէին սիրում հիշել ֆուտբոլիստները: