• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեղինակային կրթական ծրագիր 2021

Աջակցություն Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին հեղինակային կրթական ծրագրերի իրականացման համար։ Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում. հեղինակային կրթական ծրագրերի վերամշակում և իրականացում. անհատի օժտվածության զարգացման բաց համակարգ. ստեղծագործ անհատի կրթական պատվերի իրականացում։

Ստեղծողի մոբիլ դպրոց։ Ստեղծագործ անհատի կրթական պատվեր,  անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ։ Հեղինակային կրթական ծրագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով։

  1. Հեղինակային հանրակրթական ծրագրերի վերամշակում։
  • «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում. հեղինակային կրթական ծրագրերի վերամշակում և իրականացում. անհատի օժտվածության զարգացման բաց համակարգ. ստեղծագործ անհատի կրթական պատվերի իրականացում» ծրագրի 2021թ. բովանդակություն, ժամանակացույց։
  • Կրթահամալիրի 2022-2024թթ զարգացման ծրագրի ներկայացում ՀՀ ՄԺԾԾ ՀՀ ԿԳՄՍՆ հայտում։
    2021թ., 2022-2024թթ ծրագրերի  հավելվածներ ըստ մասնաճյուղերի։
  • Կրթահամալիրի, բլեյան կրթական բաց ցանցի 2021-2022 ուստարվա օրացույց։ Ուսումնական օրացույցի հավելվածներ՝ ըստ ամիսների, դպրոցների, ուսումնական կենտրոնների, ուսումնական նախագծերի օրացույցներ, օրական աշխատակարգեր։
  • 2021-2022 ուստարվա ուսումնական պլաններ՝ հինգ տարեկանների ուսուցման, 1-3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ, 9-րդ, 10-12-րդ։ Ուսումնական պլանի, ուսուցման կազմակերպման կարգերի լրամշակում։
  • Հեղինակային կրթական ծրագրի առկա, հեռավար (նաև ընտանեկան) ձևերով, ինքնակրթության նախագծերով, տարբեր ձև․երի համակցումով կազմակեպման մոդուլների մշակում։ 
  • Տեխնոլոգիական հանրակրթության, ուսումնական բլոգներով, նախագծերով, այդ թվում՝ նաեև փառատոնով, ստուգատեսով, արտադրությամբ ուսուցման բաց նախագծեր։
  • 2020-2021 ուստարվա 3-4-րդ շրջանների, 2021-2022 ուստարվա 1-2-րդ շրջանների, լրացուցիչ կրթության՝ «Ուսումնական գարուն», «Ուսումնական ամառ», «Ուսումնական աշուն», «Ուսումնական ձմեռ» բաց նախագծերի, տնային ուսումնական աշխատանքի (որպես խորացված ուսուցման, նախասիրության զարգացման նախագիծ), ընտանեկան կրթության, ինքնակրթության նախագծերի մշակում։
  • Դասընթացների ծրագրեր։ Բլեյան կրթական բաց ցանցի 1-12-րդ դասարանում սովորողների, մանկավարժական աշխատողների  անհատական պլաններ ըստ ուսումնական շրջանների։ 
  • Հեղինակային կրթական ծրագրերի 2020-2021 ուսումնական տարվա փորձի ուսումնասիրության-ներկայացման նախագծեր, այդ թվում՝ հակաբացիլ ուսումնական միջավայրի կազմակերպման, առկա, առցանց, հեռավար, ընտանեկան, ինքնուսուցման նախագծերի, 2020-2021 ուսվարվա 2-րդ, 3-րդ ուսումնական շրջանների, ուսումնական տարվա արդյունքների գնահատման։
  • 2021-2022 ուստարվա համար «Գնահատումը կրթահամալիրում» փաթեթի նորացում։
  • Հեղինակային կրթական ծրագրի մանկավարժական աշխատողի, սովորողի անհատական պլանին, ուսումնական բլոգին ներկայացվող պահանջների լրամշակում։
  • Մասնագիտական զարգացման նախագծեր։
  • Բլեյան կրթական բաց ցանցի ստեղծման աշխատանքային նախագծերի մշակում՝ կրթահամալիրի և սեբաստացի կրթական բաց համայնքի՝   իրավակազմակերպական նոր ձևակերպումով, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի համագործակցությամբ, այլ գործընկեր կազմակերպությունների, անհատների ներգրավումով։ Գեղարքունիքի մարզում՝ Սևանում, Վանաձորում, Հրազդանում հանրային դպրոց-պարտեզ ստեղծելու նախագծեր, «Դար» հիմնադրամի Գագարին պրոյեկտի մեջ մտնող դպրոցների, մանկապարտեզների հետ գործընկերային նախագծեր։ 
  • Կրթահամալիրի կանոնադրության փոփոխությունների մշակում։  
  • Կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայում կրթահամալիրի, մասնաճյուղերի զարգացման ծրագրերի, կրթահամալիրի կանոնադրության, ցանցային նախագծերի մշակման, դասընթացների, ուսումնական բաց նախագծերի լրամշակման, ուսուցման կազմակերպման կարգերի նորացման աշխատանքներում մանկավարժական աշխատողների, սովորողների նախագծային խմբերի ներառում։ 
  1. Հեղինակային հանրակրթական ծրագրերի կազմակերպում։  
  • Կրթահամալիրում շինարարական բարելավման մանկավարժական պատվերով ուսումնական միջավայրի նորացման, բարելավման աշխատանքների կազմակերպում։ Արտմիջավայրի (արվեստով ստեղծվող միջավայրի) շուրջտարյա փառատոնով, տարատարիք սովորողների, մանկավարժական աշխատողների, ստեղծագործական խմբերի մասնակցություն միջավայրի ստեղծման-բարեկարգման նախագծերի մշակման, կազմակերպման աշխատանքներին՝ որպես կարողությունների զարգացման ստեղծագործական հարթակներ։
  • Անընդհատ գործող մեդիա բաց միջավայրը՝  մանկավարժական աշխատողների  և սովորողների կարողությունների զարգացման բաց համակարգ՝ բազմալեզու կայքի, ենթակայքերի շուրջտարյա-ամենօրյա գործունեությամբ, TV-ռադիո, բլոգային խմբագրությունների նախագծերով։
    Մեդիագրադարանի, հեղինակային կրթական ծրագրի ձայնադարանի, տեսադարանի, ցուցասրահի, խաղադարանի գործունեություն։ 
    Հեռավար ուսուցման բաց նախագծեր, առարկայական ֆլեշմոբներ։ Մանկավարժական «Դպիր» ամսագրի 15 համար, այդ թվում՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, վրացերեն։ Հեղինակային կրթական ծրագրի մշակման-իրականացման-տարածման կազմակերպման մասին մեթոդական տեսադասեր։ Մանկավարժական աշխատողների, ուսումնական կենտրոնների, լաբորատորիաների, ակումբների, ստեղծագործական խմբերի, սովորողների ուսումնական բլոգների շուրջտարյա գործունեություն, բլոգային ուսուցման նոր նախագծեր, կրթահամալիրային, դպրոցական, դասարանական, խմբային TV-ռադիոներ, պատանեկան խմբագրություններ։
  • Հանրակրթական բոլոր ծրագրերի կազմակերպումը ուսումնական օրացույցով, շուրջտարյա, ամենամյա նախագծերով՝
    ընթերցողական,
    թարգմանական-միջմշակութային,
    քաղաքացիական կրթության-հասարակագիտական, Նոր ուղի նախախաձեռնության, Հայաստան-Արցախ և հարևանների հետ նոր համակեցության,,
    քանդակագործության-ճարտարապետության-շրջակա միջավայրի փառատոնային,
    ազգագրական-համերգային,
    «Հոգևոր Հայաստան»,
    երկրագործական՝ կրթական պարտեզի, խաղողի ու գինու դպրոցի, ագարակային՝ կենդանիների բուծման-խնամքի նախագծեր.
    ուսումնաարտադրական արհեստանոցներում արտադրությամբ ուսուցման,
    «Հոգատարություն»՝ ցուցադրություն-հանգանակության, համերգ-հանգանակության, սոցիալական աջակցության,
    ուսումնական կենտրոններում թերապիայի,  սովորողի ամբողջական ներառման նախագծեր (արտթերապիա, կենդանիների (ձի, ավանակ, շուն, ընտանի թռչուններ, ակվարիում, տերարիում), բույսերի խնամք, լող, մարմնամարզություն, արհեստներ,
    արտագնա՝ համերգի, ցուցահանդեսի մասնակցության, բնության, պատմության, արվեստի, գործչի թանգարանում, արտադրական կազմակերպությունում, այլ վայրում ուսումնական պարապմունքների,
    ոլորտի մասնագետների վարպետության պարապմունքների, մշակութային, գրական, հանրային գործիչների հետ հանդիպումների,
    հայրենագիտական, ուսումնական ճամփորդությունների, բարձունքների նվաճման,
    բնապահպանական, բնագիտական,
    առողջ ապրելակերպի՝ քայլքի, վազքի, լողի, հեծանվավարության, մարմնամարզական, առողջ սննդակարգի, առողջության պահպանման,
    մարզական, ռազմամարզական խաղերի, արշավախմբային ճամբարների,
    մարզական, ռազմամարզական խաղերի, արշավախմբային ճամբարների, ձմեռային մարզաձևերի՝ չմշկասահք, դահուկավազք, նախագծեր Հայաստանի ձնառատ վայրերում, երևանյան սահադաշտերում,
    ուսումնական ճամբարների,
    դպրոց բնության գրկում՝ Արատեսում շուրջտարյա բազմաբնույթ ուսումնական ճամբարների,
    հանրակրթական ստուգատեսների, ուսումնական արդյունքների, կարողությունների ներկայացման, ստեղծագործական հավաքների,
    կրթական մի ծրագրից մյուսին անցման՝ «Ելքի և մուտքի» ստուգատեսների,
    ազգային ծեսերի, պետական, կրթահամալիրային, դպրոցական, խմբային տոների։
  • Ուսումնական բաց նախագծեր հանրապետության մարզերում՝ համերգ-ցուցադրություն-ներկայացում, համայնքային ծես, հեղինակային կրթական ծրագրի նախագծերի հանրայնացում։
  • Հանրակրթական կամուրջների՝ 2020-ին արտակարգ իրավիճակի պատճառով հեռավար-առցանց դարձած նախագծերի վերականգնում ֆիզիկական միջավայրում. հայ-վրացական, Երևան-Ստամբուլ, Երևան-Փարիզ, հայ-իտալական, հայ-իրանական կամուրջների նախագծերի կազմակերպում, զարգացում՝ նոր գործընկերների ներգրավմամբ։ 
    Միջազգային ճամբարների, ծրագրի, ստեղծագործական հավաքների՝ ֆիզիկական միջավայրում, հեռավար, առցանց մասնակցության նախագծեր։ 
  • 2021-2022 ուսումնական տարվա սովորողների ցանցային ընդունելության կազմակերպման՝ հեռավար-առցանց, ֆիզիկական միջավայրում հանդիպումների կազմակերպում։ Տարատարիք սովորողների «Մուտք կրթահամալիր» ճամբարների կազմակերպում դպրոց-պարտեզներում, Միջին, ավագ դպրոցներում, քոլեջում։ 
  • Կրթահամալիրի մասնաժողովի, մանկավարժության լաբորատորիայի, մասնախմբերի, մանկավարժական ակումբների, ստեղծագործական խմբերի, կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի գործունեության բաց, ցանցային կազմակերպում։
  • Մանկավարժական աշխատողների ընդունելության բաց համակարգ։ Հեղինակային կրթական ծրագրով ամենամսյա վերապատրաստումների կազմակերպում՝ առկա, հեռավար-առցանց, առկայի-առցանցի համադրումով, մասնակիցների հայտով, այդ թվում՝ «Ծանոթություն հեղինակային կրթական ծրագրին. բլոգներով-նախագծերով ուսուցման կազմակերպում», նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների, հանրակրթական հաստատությունների դասվարների, տեխնոլոգիայի-կերպարվեստի, երաժշտության դասավանդողների, կազմակերպիչների, այլ։
    Հեղինակային կրթական ծրագրում կամավորական նախագծով ինքնադրսևորման կազմակերպում անհատական հայտերով։
    Մանկավարժական «Մուտք կրթահամալիր» ճամբարների կազմակերպում։
  • Մենթորական բաց լաբորատորիայի գործունեություն։
  • Հեղինակային կրթական ծրագրի աշխատողների մասնագիտական զարգացման, նոր հմտությունների ձեռքբերման նախագծերի կազմակերպում։
    Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների ստեղծագործական մայիսյան ամենամյա 16-րդ հավաք։
    Հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա 16-րդ հավաք։
    Սեբաստացու օրեր. հանրակրթական երկրագործության ամենամյա ստուգտես։ 
  • Սեբաստացի կրթական բաց համայնքի մասնակցություն կրթահամալիրի զարգացման ծրագրին, բլեյան կրթական բաց ցանցի ձևավորման նախագծերին, ստեղծագործական հավաքների կազմակերպմանը։
  • Կրթահամալիրի դպրոցների, ուսումնական կենտրոնների, ակումբների, խմբերի և «Դար» հիմնադրամի Գագարին պրոյեկտի դպրոցների, մանկապպարտեզների համատեղ նախագծեր։ 
  • Բլեյան կրթական բաց ցանցի նախագծեր՝ մասնակիցների հայտերով, շահառու անհատների, հեղինակային կրթական ծրագրի նախագծային խմբերի նախաձեռնությամբ։ Սևանում, Վանաձորում հանրային բաց դպրոցի ստեղծման աշխատանքներ։ 
  • Կրթահամալիրը՝ ուսուցիչների ատեստավորման համար վերապատրաստող կազմակերպություն։
  1. Նախադպրոցական հեղինակային կրթական ծրագրի կազմակերպում։
  • 2-5 տարեկանների խմբերում մանկան ինքնուրույնության զարգացման, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորման, սոցիալականացման, միջավայրի և գիտելիքների ինքնուրույն յուրացման, մանկական ծեսի  ամենշաբաթյա նախագծեր։ 
  • Լողափնյա պարտեզ։
  • Ընտանեկան նախագծեր, «Պարտեզ ընտանիքում»։ Համայնքային ծեսերի նախագծեր։
  • Հեղինակային նախադպրոցական կրթական ծրագրի տարածում 2-5 տարեկանների դաստիարակների բլոգների, դաստիարակների լաբորատորիայի, «Պարտեզ» բլոգների  միջոցով։
  • Դաստիարակների լաբորատորիայի նախագծեր։ 
  1. Լրացուցիչ, այդ թվում՝ արտադպրոցական կրթական ծրագրերի կազմակերպում։
  • Սովորողների լրացուցիչ ուսուցման պարապմունքներ։
    Ուսումնական կենտրոններում՝ միջին դպրոցի սովորողների մասնագիտական կողմնորոշում։ 
    Վիգեն Ավետիս քանդակի դպրոցում՝ կերպարվեստի-քանդակի, խեցեգործության, ոսկերչության, մետաղի և քարի գեղարվեստական մշակման նախագծեր։
    Խաղողի և գինու դպրոցում՝ տեխնոլոգիական հմտությունների զարգացման՝ այգեգործական, խաղողագործական, գինեգործական ուսումնական-արտադրական նախագծեր։  
    Արատեսի դպրական կենտրոնում, Ուսումնական ագարակում, ջերմոցում երկրագործական, մեղվաբուծական, կենդանիների, բույսերի խնամքի, բուծման, գյուղատնտեսական մթերքների արտադրության, բնապահպանական ուսումնական նախագծեր, դպրոց բնության գրկում։ 
    Երաժշտության, պարի դպրոցում՝ դաշնամուրի, ջութակի, ֆլեյտայի, թավջութակի, կիթառի, ազգային նվագարանների ուսուցում, «Սեբաստացիներ» մանկավարժական երգչախումբ, վոկալ խումբ, սովորողների տարատարիք երգչախմբեր՝ մանկական, պատանեկան, դպրոցական, պարերգի, պարի, գործիքային խմբեր։
    Շախմատի ակումբների գործունեություն։
    Մարզական՝ սուսերամարտի, նետաձգության, հրաձգության, թենիսի, ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, ձեռքի գնդակի ակումբների գործունեություն, եռամարտի, հնգամարտի, հեծանվարշավի, քալքի, բարձունքի նվաճման նախագծեր։ Շուրջտարյա լողուսուցում մանկական փակ լողավազանում։
    «Տիգրան Հայրապետյան» գրադարանում գրքի թվայնացման, էլեակտրոնային գրքի ստեղծման, ձևավորման, հրատարակման հմտությունների յուրացում։
  • Սովորողների, մանկավարժական աշխատողների ստեղծագործական բաց ակումբներ՝ խմբագրություններ, մանկավարժական գրական ակումբ, քանդակագործական ակումբ, սովորողների խաղարկային դատարան, քաղաքագետի ակումբ, այլ։ 
  • Ուսումնական կենտրոնների նախագծերում հանրակրթական այլ հաստատությունների սովորողների ներառում՝ կրթահամալիրի միջավայրում, հեռավար կամ նախագծի տեղայնացմամբ։
    «Ուսումնական գարուն», «Ուսումնական ամառ», «Ուսումնական աշուն», «Ուսումնական ձմեռ» բաց նախագծերով լրացուցիչ ուսուցման ճամբարներ բլեյան կրթական բաց ցանցի դպրոցներում, ուսումնական կենտրոններում։
  • Ամառային լողափնյա ճամբարներ։ 
  1. Սովորողների, մանկավարժական աշխատողների օժտվածության զարգացման բաց համակարգի կազմակերպում։
  • Մայրենիի, մաթեմատիկայի, անգլերենի, ռուսերենի, շախմատի, բնագիտության ամենամսյա, այլ նախագծով ֆլեշմոբներ։
    Ֆլեշմոբների փաթեթներ մեդիագրադարանում։ Սովորողի ընտրությամբ լրացուցիչ ուսուցման՝ առարկայական տնային աշխատանքի փաթեթներ։
  • Սովորողների, մանկավարժական աշխատողների նախասիրությունների զարգացման ակումբների, ստեղծագործական խմբերի բաց նախագծեր։ Ակումբների տարածում հանրապետության դպրոցներում։
    Հանրակրթական ամենամյա բաց ստուգատեսներ՝ Դիջիթեք 2021 (թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ)՝ 13-րդ, բնագիտական-տեխնիկական՝ 7-րդ, ձմեռային մարզական՝ 7-րդ, ազգագրական նախագծերի 5-րդ, ընթերցողական, մայրենիի նախագծերի, հասարակագիտական-լրագրողական՝ 17-րդ, «Ձոն» տեխնոլոգիական նախագծերի 11-րդ, ամենամյա 13-րդ բանգլադեշյան հունիսյան պլեներ՝ արտմիջավայրի, թարգմանական նախագծերի ստուգատեսներ, Հակաբացիլ Կոմիտաս, երաժշտական նախագծերի, թատերական նախագծերի, կինո-ֆոտո փառատոն, Կոմիտասյան օրեր, աշնանային մարզական 8-րդ ստուգատեսներ։
  • Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի 3-րդ ամենամյա-շուրջտարյա բաց փառատոն իր բաղկացուցիչ նախագծերով՝ երևանյան, ձյունե-սառույցի քանդակների, «Արատես՝ կարմիր ծաղիկ», «Բանգլադեշը սովորողների աչքերով»։  
  • Համերգների, հակաբացիլ տոնախմբությունների ցանցային կազմակերպում. հոգևոր, ժողովրդական երգերի, դասական երաժշտության տարածում Երևանում, մարզերում, Արցախում, հանրակրթական կամուրջներով արտասահմանում։ 
  • Ցուցահանդեսների, պլեներների, պատանեկան ստեղծագործական հավաքների, ճամբարների կազմակերպում։  
  • Շախմատի գարնանային, ամառային, աշնանային բաց առաջնություններ, կարգային առաջնություններ։ 
  • Լրացուցիչ կրթության համերգներ, ցուցադրություններ, մրցումներ։
  • Մարզական ակումբների մասնակցություն հանրապետական, միջազգային մարզական հավաքների, մրցումների։
  • Միջազգային հեռավար, առկա նախագծերի մասնակցություն՝ կազմակերպիչների հրավերով, կրթահամալիրի նախագծային խմբերի հայտով։  

Կրթահամալիրի նյութական միջավայրի 2021թ. զարգացման-բարելավման աշխատանքները

ՀՀ ԿԳՄՍՆ հետ կնքված պայմանագրի հավելվածը