• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ներկայացրել եմ կրթահամալիրը

Ես փորձել  եմ  ներկայացնել <<Մխիթար Սեբաստացի>>  կրթահամալիրը իր բոլոր առանձնահատկություններով.  այս դպրոցը 21-րդ դարում առաջատար է. սա մեդիադպրոց է , որտեղ կրթության հիմնական  սկզբունքը սովորողի անհատականության զարգացումն է` ստեղծագործական  և հետազոտական գործունեության  միջոցով: Դասարանները հագեցված են մեդիատեխնոլոգիաներով՝  էլեկտրոնային  գրատախտակ, թվային ֆոտոխցիկ , ձայնագրիչ: Գործում է  բազմակողմանի երթուղի, որը ապահովում է երեխաների անվտանգ տեղափոխումը: Դպրոցում գործում է  նաեւ երկարացված օրվա  ծրագիր,  որում ընդգրկված է երկանգամյա սնունդ, դասապատրաստում , հետազոտական ճամփորդություններ, բակային խաղեր եւ այլն: Դպրոցն ունի նաեւ mskh.am կայքը,որում արտացոլվում  է դպրոցի ողջ գործունեությունը:

Կրթահամալիրը ներկայացրել եմ   թիվ 78 մանկապարտեզում,Երեւանի  հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան դպրոցում՝ յուրաքաչյուր  ծնողի փոխանցելով դպրոցի բուկլետները,զանգահարել եմ մոտ ութսուն  ծնողի,  հրավիրել եմ դպրոց , ծանոթացրել դպրոցին: Ամառային հանգստի ժամանակ Հանքավանում, Ծաղկաձորում եւ Սեւանում նույնպես ներկայացրել եմ կրթահամալիրը եւ ամենաուրախալի փաստն այն է , որ մարդիկ հետաքրքրվում եւ ողջունում են մեր դպրոցի այսքան  առաջադեմ  լինելը:

Իմ աշխատանքի արդյունքում կրթահամալիր  սովորելու է եկել երկու սովորող` Մազմանյան Սամվել, Բարսեղյան Համլետ