• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2020թ. անվանական մրցանակներ տալու մասին

ՀՐԱՄԱՆ
28.12.2020թ.

Շնորհել 2020թ. անվանական մրցանակները.

  • «Աիդա Պետրոսյան» մրցանակ՝
    Էլյա Գրիգորյանին՝ շրջիկ թատրոնի, հեքիաթագրքերի, ընտանեկան նախագծերի իրականացման համար.
    Արմինե Եղիազարյանին՝ հետաքրքիր ընտանեկան նախագծերի իրականացման համար.
  • «Ռուդիկ Հարոյան» մրցանակ՝
    Հայարփի Անանյանին՝ «Գութան» ազգագրական փառատոնին կրթահամալիրի խմբերի մասնակցության, կրթահամալիրը հանրային հարթակում ներկայացնելու համար.
    Սեդա Թևանյանին՝
     Արևմտյան դպրոց-պարտեզում պարերգերի ուսուցման, ծիսական նախագծերի իրականացման համար.
  • «Վահան Ասատրյան» մրցանակ՝
    Գևորգ Հակոբյանին՝ կրթահամալիրի սովորողների և դասավանդողների հետ տասը տարի անընդմեջ արագածյան հայրենագիտության համար.
  • «Հակոբ Հակոբյան» մրցանակ՝
    Հասմիկ Ուզունյանին՝ կաթնամթերքի արտադրությունը տեխնոլոգիական հանրակրթության և մասնագիտական կրթության մեջ ներառելու համար.
    Գրետա Բակունցին՝ մաթեմատիկայի բնագավառում բլոգային-նախագծային-ֆլեշմոբային ուսուցման կազմակերպման, տարածման, մաթեմատիկայի ուսուցումը գործնական դարձնելու համար.
  • «Տիգրան Հայրապետյան» մրցանակ՝
    Վարդան Կարապետյանին՝ իրականացված քաղաքացիական կրթության նախագծերի, դրանց արդյունքների, այդ թվում՝ սովորողների բլոգներում հրապարակումների համար.
  • «Մխիթար Սեբաստացի» մրցանակ՝
    Աշոտ Տիգրանյանին՝ ուսումնական նախագծերի, սովորողների բլոգներում դրանց արդյունքների հրապարակման համար. 
  • «Հեղինակային ծրագրի հեղինակ» մրցանակ՝ 
    Լուսինե Փաշայանին՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի լրամշակումները կազմակերպելու, «Պարտեզ» ամսագիրը վերագործարկելու, տարածելու, սեբաստացի կրթական համայնքի ավելացման գործում անձնական ներդրման համար.
    Հասմիկ Մաթևոսյանին՝ «Դյուցազնապատում» նախագիծը հեղինակելու, դրա հետևողական զարգացման համար։

2020թ. պարգևատրման ֆոնդի միջոցներով  աշխատողներին որպես մրցանակ տրամադրել 200.000-ական դրամ։ Վճարումը կատարել կրթահամալիրի 2020թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից:
Հիմք՝ կրթահամալիրի 2020թ. ուսումնական օրացույց, կրթահամալիրի 2020թ. պարգևատրման ֆոնդ, մրցանակային անվանակարգեր, կրթահամալիրի մասնաժողովի որոշումը (հավելված):

Հավելված

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2020թ․ անվանական մրցանակակիրների ընտրության գործող կարգի համաձայն անվանական մրցանակակրին որոշում է կրթահամալիրի մասնաժողովը՝ համաձայնությամբ։ Մրցանակի թեկնածուներին ներկայացրել են կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը և մանկավարժության լաբորատորիան՝ կրթահամալիրի դպրոցների, քոլեջի մանկավարժական խորհուրդների, մասնախմբերի, անհատների առաջադրմամբ։ Մասնաժողովի անդամներից ոչ մեկը ներկայացված թեկնածուներից որևէ մեկի մասին առարկություն չի ներկայացրել։ Կնշանակի, որ մասնաժողովի անդամները դեմ չեն, որ թեկնածուներից յուրաքանչյուրը դառնա մրցանակակիր։ Քվեարկության կիրառված մեխանիզմը անհավասար պայմաններում է դրել թեկնածուներին. նրանք, որ միայնակ էին ներկայացված անվանակարգում, առավելություն էին ստացել նրանց նկատմամբ, որ եկուսով էին ներկայացված։ Երկրորդ դեպքում քվեարկողը ստիպված է եղել ընտրություն կատարել նրանց միջև, հնարավորություն չի ունեցել արտահայտելու այն կարծիքը, որ երկու թեկնածուներին էլ կողմ է։
Հաշվի առնելով շարադրածը՝ առաջարկում ենք, կրթահամալիրի ֆինանսական հնարավության դեպքում ճանաչել․

  • «Մխիթար Սեբաստացի» մրցանակակիր Աշոտ Տիգրանյանին,
  • «Հակոբ Հակոբյան» մրցանակակիր Հասմիկ Ուզունյանին, Գրետա Բակունցին,
  • «Տիգրան Հայրապետյան» մրցանակակիր Վարդան Կարապետյանին,
  • «Վահան Ասատրյան» մրցանակակիր Գևորգ Հակոբյանին,
  • «Աիդա Պետրոսյան» մրցանակակիր Էլյա Գրիգորյանին, Արմինե Եղիազարյանին,
  • «Ռուդիկ Հարոյան» մրցանակակիր Սեդա Թևանյանին, Հայարփի Անանյանին,
  • «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ» մրցանակակիր Լուսինե Փաշինյանին Հասմիկ Մաթևոսյանին։

Հաջորդ տարվա համար վերամշակել թեկնածուների առաջադրման և ընտրության կարգը՝ հաշվի առնելով նոր իրողությունները՝ ընտանեկան դպրոց, կայացած սեբաստացի համայնք։

Մասնաժողովի ղեկավար՝  Գևորգ Հակոբյան

Դեկտեմբերի 26, 2020թ․