• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագրի հերթական հանրապետական սեմինար Մեդիա կենտրոնում

Այսօր օգոստոսի 21-ն է, օրը` կիրակի:

Մեդիա կենտրոնում էին հավաքվել 17 ուսուցիչ հանրապետության տարբեր մարզերից` մասնակցելու նորվեգական ԷՌՕԴԾ հերթական հանրապետական սեմինարին:Սեմինարին մասնակցում էր նաև Մոսկվայից հրավիրված <Սոցիալ-էկոլոգիական միություն> ՀԿ-ի կոորդինատոր, Ռուսաստանի և ԱՊՀ երկրների էկոլոգիական ամսագրերի համակարգողԱլեքսանդր Ֆեոդորովը:

Նախ կրթահամալիրի մասնակից ուսուցիչներս` Առաքելյան Գայանեն և Հասմիկ Նալբանդյանը, սիրով խմբին ներկայացրեցինք մեր Մեդիա կենտրոնը, կրթահամալիրը, արված աշխատանքները և հետագա ծրագրերը: Սեմինարի մասնակիցներին ներկայացրեցինք <Նոթբուքն ինձ դասընկեր> ծրագիրը, բաժանեցինք տեղեկատվական թերթիկներ:

Օրակարգում տարեկան գործունեության ամփոփումն էր և հետագա խնդիրների քննարկումը:ԷՌՕԴԾ ՀՀ համակարգող Հրանտ Սարգսյանը և ուսուցիչները առանձին-առանձին ներկայացրեցին կատարված աշխատանքները, խնդիրները, արվեցին առաջարկներ:

Հանրապետության որոշ դպրոցներում ԷՌՕԴԾ-ն դասավանվում է որպես առանձին առարկա: 

Հրանտ Սարգսյանը նշեց,  քանի որ  մեր կրթահամալիրը դառնալու է  էկոլոգ-ուսուցիչների վերապատրաստման կենտրոն, ապա ճիշտ կլինի, որ միջին դպրոցում ԷՌՕԴԾ-ն դասավանդվի նույն կերպ` մտնելով դասացուցակ:

Սեպտեմբերի 1-ից կհայտարարվի ԷՌՕԴԾ ամենամյա միջազգային մրցույթի կարգը: