• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վանաձորը, մենք և մեր դասընկերը

 

Համզաչիմանից հետո ուղևորվեցինք Վանաձորի թիվ 17 ավագ դպրոց: Այստեղ մեզ դիմավորեցին մեծ ոգևորությամբ: Ներկա էր դպրոցի տնօրենը, ուսուցիչները և մի խումբ աշակերտներ: Հանդիպումը նկարահանում էր MIG tvլրատվական ծառայությունը: Տիար Բլեյանը ներկայացրեց կրթահամալիրը, պատմեց մեր աշխույժ առօրյայի մասին: Սկզբում ներկայացրեցինք կայքը(mskh.am), դիտեցինք նյութեր: Ներկա գտնվողները հիմնականում զարմացած էին մեր օպերատիվ աշխատանքով: Ամբողջությամբ ներկայացրեցինք «Notebook ինձ դասընկեր» ծրագիրը: Շատ հետաքրքրված էին, տալիս էին բազմաթիվ հարցեր: Տիար Բլեյանը ներկայացրեց նաև մեդիաօլիմպիադան: Առաջարկեցինք մասնակցել մեդիաօլիմպիադային, կատարել առաջադրանքները և ստանալ մրցանակ: Բոլոր վայրերում խոսում էին երեխաների ազատության մասին, բայց չէ որ առանց ազատության չի կարող լինել պատասխանատվություն: Այսպես էլ ավարտվեց հանդիպումը Վանաձորի թիվ 17 ավագ դպրոցի անձնակազմի հետ:

Սպասեք մեզ, մենք արդեն գալիս ենք: