• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ներկայացնում ենք «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրը

Նյութը  պատրաստեց Չիլինգարյան Արմենը:

Այսօր երեկոյան ընկեր Շամիրամի և ընկեր Տաթևի հետ մի քանի սովորողներով գնացինք այգիներ՝ տեղեկատվական թերթիկներ բաժանելու:Մենք դա անում էինք մեծ սիրով:Կային մարդիկ ովքեր արդեն տեղյակ էին մեր կրթահամալիրի մասին հենց բուկլետների միջոցով: Մենք ցույց էինք տալիս,թե ինչպես են անցկացվում դասերը նոթբուքերով: Երբ բուկլետները սպառվեցին, սկսվեց հորդառատ անձրև: Իսկ մենք նստած նյութ էինք գրում: Անձրևային եղանակը մեզ չէր խանգարում: Սակայն մեր ֆոտոխցիկի հետ առաջացան խնդիրներ և մեր անձրևային նկարները չքացան: Հուսով ենք՝  հնարավոր կլինի վերականգնել: