• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հոգուդ խաղաղությունն ու լույսը թող մեր երկրին, սիրելի Մաեստրո

Արժանավայել պայքարելով իր երկրային կյանքի համար, բայց միշտ խոնարհ Աստծո կամքին՝  իր լուսեղ հոգով Աստվածային Վերին Ոգուն միաձուլվեց մեր սիրելի ավագ ընկերը՝ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հիմնադիր, ոգեղեն ղեկավար Հարություն Թոփիկյանը։ 
Շնորհակալ ենք, Մաեստրո, որ Հավերժի  ճանապարհի այս հատվածում հանդիպեցինք Ձեր Մեծ Սիրուն, Ձեր երաժշտությանն ու Ձեր Ժպիտին։ Հանդիպում, որը չի ընդհատվում, շարունակական է, քանզի՝ Սերն անվերջ է, և Բարին անհատնում է։
Խաղաղություն՝ Ձեր հոգուն և բոլորիս հոգիներում։ 
Դարձեք մեր դեսպանն առ Աստված՝ Վերին ոլորտներում, հարազատ մարդ, բարեխոս դարձեք մեր երկրում ու մեր հոգիներում խաղաղության համար ։
Մեր Հավատարմությունն ու Սերը՝ միշտ Ձեզ հետ, մեր Մաեստրո։
 
Հոգեհանգիստը՝ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-19:00, Կամերային երաժշտության տան դահլիճում: