• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՈՍԿՐԱԾՈՒԾԻ ԴՈՆՈՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՌԵԵՍՏՐ

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար հայազգի Սերժ Թանկյանն իր աջակցությունն է ցուցաբերել«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամին:Այն իրենից ներկայացնում է 30 վայրկյան տևողությամբ տեսահոլովակ,որը տեղադրված է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր

ի

» կայքում (www.abmdr.am), սակայն շուտով կտեղադրվի նաեւ YouTube-ում եւ այլուր:

Երեկ Երևանի «Մոսկվայի տանը»  ես` որպես  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, հրավիրված էի մասնակցելու Սերժ Թանկյանի հետ հանդիպմանը: Հանդիպումից տպավորված  եմ: Լավ կլիներ,որ հանդիպման մասնակից Շուշան Բլեյանը mskh.am-ի այցելուներին ներկայացներ մանրամասներ մեր հանդիպումից: Դահլիճի նախասրահում «Ոսկրածուծի դոնորներ հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի աշքատողների սիրալիր ջանքերով ես կարողացա համոզվել Սերժ Թանկյանի բարեգործական ակցիայի իրականության մեջ:Ուզում եմ հավատալ, որ տեղում, ընդամենը 30 վայրկյանում ես փրկեցի մեկի կյանքը` դառնալով դոնոր: Այդ զգացողությունն ինձ չի լքում: Ինչու մեր Մեդիակենտրոնում ևս չկազմակերպել նման ակցիա և մեր ուսուցիչներին, ծնողներին և այլ կամավորների ևս դարձնել ակցիայի մասնակից և հնարավորություն տալ փրկել մեկի կյանքը` դառնալով դոնոր:                                                  

 

Սպասում եմ արձագանքների:

 

Սիրով`«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի դոնոր` Աշոտ Բլեյան