• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշնանային ամենամյա ստեղծագործական 15-րդ հավաք

2020 թ. սեպտեմբերի 28-հոկտեմբերի 2

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի դպրոցները, քոլեջը՝ որպես Բլեյան բաց ցանցի հանգույցներ, ներկայացնում են՝

  • հեղինակային կրթական ծրագրի հակաբացիլ միջավայրը. նորամուտներ
  • Հակաբացիլ Կոմիտաս. Կոմիտասյան օրեր կրթահամալիրում
  • Քանդակագործության շուրջտարյա բաց փառատոն. աշնանային նախագծեր
  • Համընդհանուր հարցում՝ հանրաքվե սեբաստացի կրթական բաց ցանցում
  • Հեռավար-առցանց ուսուցման, ընտանեկան դպրոցների, ինքնակրթության նախագծեր
  • Ուսումնական ճամբարներ Արատեսում
  • Բլեյան բաց ցանցի նախագծեր
  • 2020-2021 ուստարվա առաջին շրջանի, շուրջտարյա ուսումնական այլ նախագծեր
  • կրթահամալիրի, հեղինակային կրթական ծրագրի զարգացման խնդիրները

Հավաքի ամենօրյա ծրագրերին, լուսաբանմանը կարող եք հետևել mskh.am-ում, դպրոցների, քոլեջի կայքերում։ Նախագծերը ներկայացվում-լուսաբանվում են դասավանդողների և սովորողների բլոգներում, «Սեբաստացի» TV-ով, ռադիոյով, mskh.am-ում, մեդիագրադարանում, քառալեզու «Դպիրում», պատանեկան, մանկական ամսագրերում:

Կացարանի կարիք ունեցող մասնակիցը կարող է հյուրընկալվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանում:

Մասնակցության հայտը լրացնել առցանց։

Հասցե` Րաֆֆի 57, (374 10) 74 72 46, (374 91) 43 10 99