• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ի՞նչ տվեց ինձ իզմիրյան ճանապարհորդությունը

Մի քանի օր է, ինչ Իզմիրի տիեզերական ճամբարից վերադարձել ենք, և ես  ինձ ու ինձ մտածում եմ` ինչ տվեց այդ ճամփորդությունը:

ճիշտն ասած` ամենասկզբում, երբ իմացա, որ միայն ես եմ Միջին դպրոցից, տխրեցի, նույնիսկ մտածում էի չգնալ, որովհետև այդքան էլ լավ չէի ճանաչում ավագ դպրոցի սովորողներին: Սակայն ճամփորդության ընթացքում այնքան մտերմացա նրանց հետ,  որ չէի էլ պատկերացնում` ոնց եմ կարողացել այդքան ժամանակ չճանաչել նրանց`Տաթևիկին, Շուշանին, Հռիփսիմեին, և մեր տղաներին:

 

Ես առաջին անգամ էի Հայաստանից  դուրս գալիս, առաջին անգամ էի օտարազգիների հետ շփվում: Ինձ համար հետաքրքիր էր նրանց հետ ընկերություն անելը, որովհետև նրանք տարբեր էին մեզնից` հայերից, ու մի քիչ էլ խենթ էին: Ես շատ եմ կարոտել նրանց` ազգությամբ հույն Վիկիին, Մարինային, լեհ գեղեցկուհիներին` Գաբիին, Էմիլիային, Ջոաննային, Պաոլինային, Անգելիկային, Ադդային, միշտ հիշում եմ 

արաբ Լինային, 

թուրք Բարկային ու Իզմայիլին, ամերիկացի Բեկային: Մեկ շաբաթվա ընթացքում մենք այնքան էինք կապվել միմյանց, որ վերջին օրը հուզմունքով ու արցունքներով բաժանվեցինք իրարից: Տեսնես էլի՞ կհանդիպենք: Ես հիմա ֆեզբուքով եմ շփվում նրանց հետ: (Ֆեզբուքը  չլիներ, ի՞նչ էինք անելու):

Ինձ համար անսպասելի էր նաև այն, որ այդ ճամբարում ոչ մեկը վատ չէր զգում անգլերեն սխալ խոսելուց: 

Շատ հաճելի էր և նաև զարմանալի, որ ինձ մոտ ստացվեց անգլերեն խոսելը: Ես ճանաչեցի ոչ միայն մեր ավագ դպրոցի ընկերներին, ինքս ինձ էլ սկսեցի ճանաչել:

Կարծում եմ` շատ կարևոր էր այն, որ մենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջոցով պատվով ներկայացրինք Հայաստանը: Բոլորը երազում էին ունենալ մեր  շապիկներից, որի վրա գրված էր Armenia, mskh:

Ինձ նաև հետաքրքիր էր տեսնել երկիրը և լինել այն հողի վրա, որտեղ ժամանակին իմ պապերն են ապրել: Շատ տպավորիչ էր Վանա լճի քանդակազարդ եկեղեցին:

 

Ճամփորդության ընթացքում ես էլ ավելի սիրեցի ընկեր Արտակին ու տիար Գևորգին, որովհետև նրանք շատ հոգատար և ուշադիր էին բոլորիս նկատմամբ:

Իսկ ամենավերջում ուզում եմ անպայման հատուկ շնորհալություն ասել տիար Բլեյանին և բոլոր նրանց, ովքեր իրականություն դարձրին այս հիանալի ու անմոռաց ճամփորդությունը դեպի Իզմիր:

Շնորհակալություն: