• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը

Մենք այսօր ընկեր Ռիմայի և ընկեր Շամիրամի ուղեկցությամբ գնացինք  մասնակցելու «Թումո» կենտրոնի բացմանը:Մեզ այստեղ շատ դուր եկավ:Մի աղջիկ մեզ մոոտեցավ և սկսեց հարցեր տալ,թե ինչ գիտենք կենտրոնի մասին,այնուհետև մենք շատ բարձր տրամադրությամբ սկսեցինք բաժանել մեր տեղեկատվական թերթիկները և ընթացքում հանդիպեցինք մեր ավագ դպրոցի սովորողներին: Մեր կրթահամալիրը շատերին հետաքրքրեց, մենք բոլորին պատմում էինք կրթահամալիրի մասին: Մենք մեր նոթբուքերով գտնվում էինք բոլորի ուշադրության կենտոնում:Շատերը մոտենում և հարցնում էին, թե ինչ է սա՝ մատնացույց անելով մեր կապույտ նեթբուքերը: Մենք շատ լավ էինք զգում մեզ:Այնուհետև սկսվեց համերգը: Ուրախ երաժշտությամբ մեզ էլ ավելի աշխուժացրեց «Ռեինկարնացիա »խումբը:Մենք լավ պարեցինք, ստացանք լազերներ և վերադարձանք տուն:

Իսկ նյութն ուշ ենք թողարկում, քանի որ այնտեղ Wi-Fi-ինտերնետ չկար, իսկ մեր ինտերնետ ֆլեշը շատ վատ էր գործում: