• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երկու օտար լեզվի ուսուցումը պարտադիր է Հայաստանը լքելո՞ւ համար․ Աշոտ Բլեյան

«Երբ դուք ասում եք, որ պարտադիր է առնվազն երկու օտար լեզվի ուսուցումը, ինչի՞ համար է դա պարտադիր։ Պարտադիր է Հայաստանը լքելո՞ւ համար։ Բայց Հայաստանն այսօր անապատանում է, և երկրագործությունը` որպես ուղիղ ճանապարհ, որպես պարտադիր տեխնոլոգիական հմտություն, հանրակրթության չափորոշիչների նախագծում այդպես էլ չի արտացոլված։ Ամառ օրով գնացեք՝ նայեք, թե դպրոցական շենքերի շուրջ եղած հողակտորներն ինչ վիճակում են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, կրթության և գիտության նախկին նախարար Աշոտ Բլեյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության ներկայացրած փաստաթղթին։
 
Ա․Բլեյանի ներկայացմամբ՝ դպրոցում աշակերտի մոտ պետք է ձևավորել վարք, որ հոգատար լինի Հայաստանի յուրաքանչյուր քառակուսի մետրի նկատմամբ, որ այդ պատասխանատվության իրացումը չի կարող չլինել հանրակրթության խնդիր։ 
 
«Ավելին՝ 9-րդ դասարանն ավարտած ամեն մի աշակերտ պետք է սերտիֆիկատ ունենա, որ հողագործության, երկրագործության հմտություններ ունի։ Երկրի խնամքն է հայրենասիրությունը»,- ասում է նա։ 
 
Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարության ներկայացրած նախագծին, ապա Ա․Բլեյանի խոսքերով՝ այնպես է ներկայացվում, որ կարծես թե Հայաստանը չի ունեցել չափորոշիչներ, որ առաջին անգամն է ներդրվում։ 
 
«Իրականում կան գործող՝ 2010թ․ որոշումով հաստատված չափորոշիչները։ Խոսում ենք եղածը փոխելու, լրացնելու մասին»։