• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պաշտոնական արձագանք

Համարում ենք, որ այս ՖԲ գրառումը փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի պաշտոնական պատասխանն է այսօր կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի և համայնքային ենթակայության թիվ 93 մանկապարտեզի «սահմանի» լարվածությանը, դրան հաջորդող հայտնի իրադարձությունների։ Այդ գրառումը հարցեր է առաջացնում, որոնց պատասխանը նույնպես պիտի պաշտոնական լինի։

  • Տիգրան Վիրաբյանին խնդրում ենք ապացուցել. «Ի դեպ, տիար Բլեյանը վերջերս առաջարկում էր մեզ այս երկու համայնքային մանկապարտեզները հանձնել իր կառավարմանը»։
    Բազմաթիվ հասցեական բաց գրություններ կան այդ թեմայով։ Կրթահամալիրի տնօրենը երբեք այդպիսի միտք չի արտահայտել։
  • Գրում է. «Անցած դեկտեմբերին անձամբ, Երեւանի ավագանու անդամների մասնակցությամբ, տիար Բլեյանի հետ քննարկել ենք թիվ 93 մանկապարտեզի ցանկապատի հարցը՝ գալով համաձայնության, որ ցանկապատը պետք է լինի՝ «սեբաստացիների» հետ համաձայնեցրած ուրվագծով, եւ պետք է լինի տարածքի ընդհանրականությունն ապահովող անցում։ Մեր կողմից հաստատում ենք, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է»։
    Հրաշալի է։ Խնդրում ենք հրապարակել  այդ համաձայնեցված ուրվագիծը, դրա քննարկման մասին նյութերը։ Վստա՞հ եք, որ կան այդպիսի նյութեր։  
  • «Խնդրահարույցը կորպորատիվ շահը որպես հանրային շահ ներկայացնելու նրա ձգտումն է»։ Խնդրում ենք ցույց տալ կրթահամալիրի կորպորատիվ շահը։ Այդպիսի «շահ» Տիգրան Վիրաբյանը հաստատ տեսնում է նաև կրթահամալիրի՝ տնօրենի, աշխատողների, սովորողների ամենօրյա աշխատանքով Բ-1 թաղամասի մեծ սարալանջը կանաչապատելու, մշակութային դարձնելու՝  Սասնալանջի վերածելու, թաղամասի անցումները բանուկ, մաքուր պահելու, բնակելի թաղամասի կենտրոնում շինարարական ու կենցաղային աղբով ծածկված հսկայական տարածքը կրթական կասկադի, պտղատու այգու վերածելու ջանքերում։

Խնդրում ենք նաև բացահայտել թ.93 մանկապարտեզի կորպորատիվ շահը. ինչո՞ւ են (եք) տարվել միջպարտեզային ցանկապատով՝ թողած ամիսներ շարունակ չգործող մանկապարտեզի բազում խնդիրները։

Պարոն փոխքաղաքապետը գնահատում է տիար Բլեյանի վարքը «օրինակելի հախուռն»։ Սադրիչ չի՞  համարում թ. 93 մանկապարտեզի ցանկապատի կառուցման այսօրվա գործողությունները՝ իր այս պաշտոնական հայտարարությունից հետո։ Տեսեք՝ նրա խոստացած ներառական, լուսավոր, շուրջօրյա բաց ճանապարհը չկա, բայց ցանկապատի աշխատանքը սկսված է։

mskh.am-ի խմբագիր Մարգարիտ Սարգսյան
Մանկավարժական «Դպիր» ամսագրի խմբագիր Սուսան Մարկոսյան