• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կանաչ-խնամված հանրային տարածքներ

Երևանի քաղաքապետ պարոն Մարության, Այս այգին 2002 թ․ Երևանի քաղաքային խորհրդի որոշմամբ անվանակոչվել է Յուրի Բախշյանի անվամբ, հիմնանորոգվել է 2015թ․-ին, ուներ պարտիզպան, սակայն մեկ տարուց ավել է, որ այդ հաստիքը վերացրել են և այգու կանաչ տարածքներին տիրություն անող չկա, ծառերն այդպես էլ այս տարի չէտվեցին։ Թաղամասի բնակիչների և իմ անունից ունենք խնդրանք-պահանջ, ապահովել այգին պարտիզպանով։ Եթե հետաքրքրվեք, ապա կտեսնեք, թե նախկինում այգու տեղն ինչպիսի խոշոր աղբանոց է եղել։Ստորև տեսանյութը ներկայացում է այգին, տեսանյութն իրականացվել է Մխիթար Սեբաստացի դպրոցի տնօրեն Աշոտ Բլեյանի նախաձեռնությամբ և դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները պատրաստվում են այգում հիմնել իրենց նոր քանդակները։ Ինչևէ, անհրաժեշտ է ընդամենը մեկ պարտիզպան, այս այգին պատկանում է քաղաքապետարանին, չնայած հաշվառված է Մալաթիայում։ Սպասում ենք քաղաքապետարանի արձագանքին։ Հուսամ տեսանյութը կնայեք։

Լուսանկարը՝ Նունե Խաչիկօղլյանի