• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասընթացն ավարտված է, բայց ծրագիրը շարունակական է

 Օգոստոսի 1-ին հայ ուսուցիչների խումբը վերադարձավ ԱՄՆ-ից: 6 շաբաթ 50 ուսուցիչ` 25 Հայաստանից, 25 Թուրքիայից, համագործակցեցին Ինդիանայի համալսարանում: Ծրագիրն ուներ մի քանի նպատակ` հաղորդակցում, ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառում, նոր տեխնոլոգիաների տիրապետում, սակայն ծրագրի հիմնական ուղղվածությունը համագործակցությունը, միջմշակույթային կապերի հաստատումը և ամրապնդումն էր: Ծրագրի ղեկավարները մտավախություն ունեին, որ համագործակցությունը կարող էր չստացվել: Ես՝ որպես մասնակից, պետք է ասեմ, որ ծրագիրը հաջողվեց: Առաջին մի քանի օրվա շփումից հետո չկար երկու խումբ, կար մեկ միացյալ խումբ`ուսուցիչներ, որոնք ունեին գրեթե նույն խնդիրները: Համագործակցությունն օգնեց վեր հանելու մասնագիտական և ոչ մասնագիտական խնդիրները, քննարկել, լուծումներ գտնել և գործել: Ստեղծվել են երկու երկրների ուսուցիչներից կազմված խմբեր, որոնք պետք է կազմեն իրենց աշակերտական խմբերը` ընդլայնելով համագործակցության շրջանակները: Նոյեմբերին ծրագրի ղեկավարները այցելելու են դպրոցները և ուսումնասիրելու աշխատանքները: Դասընթացի ընթացքում մթնոլորտը ջերմ էր, հանդուրժողական, և մենք բաժանվեցինք` ձեռք բերելով նոր ընկերներ և ծանոթություններ: