• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ետդարձի ճանապարհին…

Մենք արդեն վերադառնում ենք: Ասեմ, որ այսօրվա ընթացքում մեր կրթահամալիրը ու հատկապես «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրը ներկայացրել ենք շատերին ու բաժանել ավելի քան 150 տեղեկատվական թերթիկներ: Երևի մեր նյութերից արդեն տեղեկացել եք, թե որտեղ ենք եղել: Այսօր ստացանք միայն մեկ մերժում: Մեր վերջին կանգառը ժայռ հանգստյան գոտին էր, որտեղ էլ նորից մեր տեղեկատվական թերթիկները բաժանելուց հետո մի փոքր լողացինք, հաց կերանք, կենդանի երաժշտություն լսեցինք (տղաների կատարմամբ), ու շարժվեցինք: Նշեմ նաև, որ տղաների էներգիան դեռ չի սպառվել, մենք նորից լսում ենք կենդանի երաժշտություն և այս «հաճելի» ձայների ներքո վերադառնում ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: