• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեղինակային կրթական ծրագրով քառօրյա վերապատրաստում

2020թ. հունիսի 10-ից 13-ը կրթահամալիրում կազմակերպվում է հեղինակային կրթական ծրագրով քառօրյա վերապատրաստում։ Մասնակիցները՝ հեղինակային կրթական ծրագրին, ուսուցման կազմակերպմանը ծանոթանալ ցանկացող մարդիկ, Բլեյան բաց ցանցով, կրթահամալիրում աշխատանքով հետաքրքրվող մասնագետներ, ծնողներ, այլք։ 

Մասնակցության համար անհրաժեշտ է առցանց  գրանցել հայտը։

Վերապատրաստման ծրագիրը, բովանդակային մոդուլները`

  • ծանոթացում կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային հեղինակային կրթական ծրագրին
  • ուսումնական բլոգներ, նախագծեր
  • Microsoft Teams հարթակը՝ առցանց ուսուցման միջավայր։ 

Առաջին պարապմունքը՝ հունիսի 10-ին է՝ ժամը 10։00, կրթահամալիրի Մայր դպրոցում (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25)։ Վերապատրաստվողներին անհրաժեշտ է թեթև թվային գործիք՝ հեռախոս, պլանշետ (նոթբուք-նեթբուքների առկայությունը պարտադիր չէ), անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ, ձեռնոց։

Մյուս պարապմունքները՝ հեռավար-առցանց։ 

Վերապատրաստող մասնագետ՝ Նվարդ Սարգսյան։

Լուսանկարը՝ Նունե Խաչիկօղլյանի