• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Դասարան անիվների վրա» ծրագրի շրջանակներում

ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Կրթության և գիտության նախարարության պատվերով իրականացվող  «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր.մեդիահանրակրթություն» հեղինակային (պետական այլընտրանքային)  ծրագրի շրջանակում 2010-2011 ուսումնական տարում գործել են «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 3-րդ և 8-րդ դասարանները, երբ դասարանների բոլոր սովորողները ու ուսուցիչները դպրոց են հաճախել անձնական նոթբուք-նեթբուքերով: Ծրագիրն իրականացվել է «Ինթել» միջազգային ընկերության, Հայաստանում նրա ներկայացուցիչ  «Յունիքոմփի» աջակցությամբ, դասարանում անլար համացանցի, էլեկտրոնային գրատախտակի և այլ թվային ուսումնական միջոցների կիրառմամբ: Նոթբուք-նեթբուքերը տրամադրել է «Յունիքոմփը»,էլեկտրոնային գրատախտակները ձեռք են բերվել «Միցյուբիշի Էլեկտրոնիքս»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Ֆիրմա Ալֆա»-ից, «Մայքրոսոֆթը» հատկացրել է անհրաժեշտ ուսումնական ծրագրեր և գործիքներ: Ծրագիրը լայն հասարակությանը ներկայացնելու համար սովորողներից և ուսուցիչներից կազմված մեդիահանրակրթության դասարանը նոթբուք-ներթբուքերով, շարժական համացանցով, թվային այլ միջոցներով, հատուկ ավտոբուս-դասարանով «Դասարան անիվների վրա» նախագիծը շարունակու մէ իր փորձը ներկայացնելՀայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև Արցախում:

«Դասարան անիվների վրա» նախագիծը նպատակ ունի այս անգամ ներկայանալու հանգստյան տներում հանգստացողներին և անմիջական հանդիպում-ներկայացումների միջոցով ներկայացնելու կրթահամալիրը, «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրը, mskh-ում ընթացող «Ամառ» մեդիաօլիմպիան, և, իհարկե, մեդիակրթության բովանդակությունը լրացնելու  հայրենագիտական նոր գիտելիքներով: