• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական հավաք

Հարգելի բարեկամ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հրավիրում է մասնակցելու հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 18-րդ ստեղծագործական հավաքին:

Մայիսի 2-26-ը կրթահամալիրի նախակրթարաններում, դպրոցներում, Քոլեջում, ուսումնական կենտրոններում, մանկավարժական լաբորատորիաներում բաց ստուգատես է՝ «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2023 թ. աշխատանքներով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Հավաքին ներկայանում են «Բլեյան» կրթական բաց ցանցի մանկավարժական աշխատողները, խմբերը, սովորողները։

Ձեր ընտրությամբ կարող եք մասնակցել ստեղծագործական հավաքի բաց պարապմունքներին, կլոր սեղաններին։

Հրավերներին հետևեք հավաքի աշխատակարգումօրացույցում։

Հավաքին միանալու համար անհրաժեշտ է գրանցվել:

Հավաքի ընթացքի մասին լուսաբանումները, արդյունքները՝  mskh.am-ում, հավաքի բլոգում«Դպիր» մանկավարժական հանդեսում, ուսումնական բլոգներում, սոցցանցում։

Հավաքին մասնակից խմբերը կարող են օգտվել նաև կրթահամալիրի կրթական կացարաններից՝ նախապես հայտում լրացնելով համապատասխան տողը։