• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի բաց նամակ ընկերներին

Բարև, իմ սիրելի ընկերներ:Ո՞նց եք: Ես շաաատ լավ եմ: Հիմա գտնվում եմ Ռուսաստանում, Պյատիգորսկ քաղաքում, տատիկիս ու պապիկիս մոտ: Մի քանի օր առաջ եղա նաև ԿԻսլովոդսկ քաղաքում` քեռուս մոտ: Նաև գնացել եմ Եսենտուկի: Իսկ գիտե՞ք, թե ինչով եմ այստեղ զբաղվում:Ես նայել եմ լուսնին իսկական հեռադիտակով (телескоп) :Գնացել եմ ձուկ որսալու և ինքս բռնել եմ փոքրիկ ձկնիկ:Այստեղ կա հրաշալի մանկական այգի, որն ունի ատրակցիոններ: Այստեղ ես հանդիպել եմ Ավատարին: Ես սովորում եմ պապիկիս հետ մեքենա վարել:Ամեն օր զբաղվում եմ սպորտով: Օգնում եմ տատիկիս և պապիկիս միրգ և բանջարեղեն հավաքել իրենց հողամասից: Սովորում եմ կիթառ նվագել, ու ամենակարևորը` ես կարդացել,  ավարտել եմ <<Էմիլի արկածները >>: Դե, էլ ի՞նչ պատմեմ: Շատ լավ է ամեն ինչ, շատ ուրախ ու հետաքրքիր:Բայց շուտով ես կվերադառնամ Երևան: Իսկ ո՞նց է անցնում ձեր արձակուրդը: Ինչպե՞ս է մեր սիրելի օրիորդ Լուսինեն: Պատմեք,ես կայքից կկարդամ: Դե լավ, հաջողություն:

Պետրոսյան Դավիթ